Եվրոպա

ՀՀ վարչապետը Բուդապեշտում շփումներ է ունեցել մի շարք երկրների և միջազգային կառույցների ղեկավարների հետ

1 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետը Բուդապեշտում շփումներ է ունեցել մի շարք երկրների և միջազգային կառույցների ղեկավարների հետ

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում Եվրոպական քաղաքական համայնքի հինգերորդ գագաթնաժողովի շրջանակներում շփումներ է ունեցել մի շարք երկրների և միջազգային կառույցների ղեկավարների հետ: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած լուսանկարներից պարզ է դառնում, որ Նիկոլ Փաշինյանը շփումներ է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի, Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի, Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի և այլոց հետ։

 

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում