Նախատեսվող պիլոտային ծրագրով ընտանեկան և սոցիալական նպաստները կփոխարինվեն անապահովության նպաստով ու հրատապ օգնությամբ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Անապահովության կրճատման նոր համակարգի գործարկման նպատակով գալիք տարում Հայաստանի առնվազն մեկ մարզում նախատեսվում է իրականացնել պիլոտային ծրագիր։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ այս մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2025թ պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումների ժամանակ:   

«Անապահով սոցիալական խմբերի աջակցության ծրագրով նախատեսվել է 23,4 միլիարդ դրամ, որի շրջանակում ոչ միայն շարունակվելու են տրամադրվել ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստներ, այլ առնվազն մեկ մարզում պետք է իրականացվի պիլոտային ծրագիր անապահովության կրճատման նոր համակարգի գործարկման համար՝ հասկանալու, թե հընթացս ինչ խնդիրներ կունենանք, լավարկելու ինչ հնարավորություններ կարող ենք տեսնել։ Պիլոտային ծրագրի շրջանակում նոր մեթոդաբանություն կկիրառվի․ընտանիքներին, ընտանեկան և սոցիալական նպաստների փոխարեն, կնշանակվեն անապահովության նպաստ և հրատապ օգնություն»,-մանրամասնեց նախարարը։

Նրա խոսքով՝  պիլոտային ծրագրի ընթացքում անապահովության նպաստի և հրատապ օգնության նշանակումները կվերաբերեն միայն ընդգրկված մարզի նոր դիմումներին, իսկ նախորդները կշարունակեն ստանալ նշանակված աջակցություն մինչև նպաստի դադարեցման ժամկետը։

Ըստ Մկրտչյանի՝ պիլոտային ծրագրի կիրառման արդյունքներով կորոշվի դրա ընդարձակումը Հայաստանի ամբողջ տարածքում։ 

Գերատեսչության ղեկավարը հավելեց, որ 2025 թվականի ընթացքում նախատեսվում է նպաստ տրամադրել 51 հազար 300 ընտանիքի, իսկ նպաստի միջին ամսական չափը կկազմի շուրջ 36 հազար դրամ։

 

Հայերեն

«RISE 2026». Փաշինյանը ծանոթացավ ռազմարդյունաբերական արտադրանքին

Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք

Արման Թաթոյանը համոզված է, որ հզոր պետություն ունենալու հիմքում հզոր գիտությունն է

Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունն ավարտված է. Մարկո Ռուբիո

ԱՄՆ միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիան հավանություն է տվել ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության հիմնմանը

Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով

Արմավիրում փոխվում են ջրագծերը, կառուցվում են ճանապարհներ և մանկապարտեզներ․ համայնքը շարունակում է զարգացման ծրագրերը

Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով

Ֆրանսիայի նախագահի բանագնացը Լիբանանում կքննարկի ՄԱԿ-ի խաղաղապահների փոխարինման հարցը

Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել