Հայաստանը մինչև տարեվերջ կվերացնի ԵՄ ավիացիոն «սև ցուցակ»-ում հայտնվելու պատճառ դարձած վերջին թերությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետությունը վերացրել է Եվրամիության ավիացիոն «սև ցուցակ»-ում հայտնվելու պատճառ դարձած 41 թերություններից 40-ը, իսկ վերջին թերության վերացումը նախատեսվում է ավարտին հասցնել ընթացիկ տարվա դեկտեմբերին։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումների ժամանակ այս մասին ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ 

Նա նշեց, որ վերջին թերությունը վերաբերում է տեսուչների և մասնագետների պակասին։  

«Պակասի մի մասը լրացվել է, իսկ ևս մի քանի մասնագետ այժմ վերապատրաստման փուլում են, որը կավարտվի դեկտեմբերի կեսերին»,- ասաց նա։ 

Նախարարն ընդգծեց, որ Հայաստանը հոկտեմբեր ամսին արդեն դիմել է Եվրամիության ավիացիոն գործընկերներին՝ սկսելու այն աշխատանքային պլանը, որով Հայաստանի ավիացիան դուրս կգա «սև ցուցակից»: Նա տեղեկացրեց, որ նոյեմբերի 13-ին նախատեսված է տեսակապով խորհրդակցություն եվրոպական գործընկերների հետ, որի ընթացքում կձևավորվի ճանապարհային քարտեզը, որպեսզի Հայաստանի՝ «սև ցուցակից» դուրս գալու գործընթացն ավարտին հասցվի։  

« Շատ հույս ունեմ, որ մենք խնդիրները վերացրել ենք՝ հաշվի առնելով նաև այն, որ այս տարի Հայաստանում անց է կացվել ԻԿԱՕ-ի (Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպություն) աուդիտը, որը բարձր վարկանիշ ունեցող միջազգային մարմին է։ Աուդիտի արդյունքները ցույց տվեցին, որ մենք բազմաթիվ թերություններ վերացրել ենք»,- հավելեց նա։ 

Նրա խոսքով՝ ապագայում եվրոպական գործընկերները կայցելեն Հայաստան՝ համապատասխան ուսումնասիրություններ իրականացնելու համար։  

Հայերեն English Русский

«Ոսկե գնդակ»-ին այս տարի արժանացան Հարի Քեյնն ու Ալեքսիա Պուտելյասը

Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին