Սպորտ

Գարիկ Կարապետյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր

1 րոպեի ընթերցում

Գարիկ Կարապետյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Գարիկ Կարապետյանը դարձավ Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության ոսկե մեդալակիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Լեհաստանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի Մ20 և Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում պայքարի մեջ մտան 109 կգ քաշային ծանրորդները: 

Հայաստանի հավաքականի անդամ Գարիկ Կարապետյանը պոկում վարժությունում երեք հաջող մոտեցմամբ բարձրացրեց 170, 175, 182 կգ՝  նվաճելով փոքր ոսկե մեդալ: 

Հրում վարժությունում Կարապետյանը բարձրացրեց 200, 210, 220 կիլորամները․ հայ ծանրորդը երկամարտի 402 կգ արդյունքով դարձավ ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության ոսկե մեդալակիր։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում