Հայաստան

Աջափնյակ մետրոյի կայարանի նախագիծը պատրաստ է իրագործման․ վարչապետ

2 րոպեի ընթերցում

Աջափնյակ մետրոյի կայարանի նախագիծը պատրաստ է իրագործման․ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են Երևանի մետրոպոլիտենի Աջափնյակ մետրոյի կայարան կառուցման ծրագրի հետագա քայլերը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետը նշել է, որ կարևոր է հնարավորինս արագ անցնել նախագծի իրականացման փուլին՝ ընդգծելով, որ գործընթացում որևէ հետաձգում չի եղել։

«Շատ կարևոր եմ համարում, որ Աջափնյակ մետրոյի կայարանի շինարարությունը ի վերջո սկսենք։ Ընդ որում, ուզում եմ ասել, որ ի հեճուկս տպավորությունների՝ ոչ մի հետաձգում չկա»,- ասել է Փաշինյանը։

Նրա խոսքով՝ նախագծի նախապատրաստական աշխատանքները երկար են տևել, քանի որ Հայաստանը շուրջ երեք տասնամյակ նման մասշտաբի մետրոշինարարական նախագիծ չի իրականացրել։

«Պետք է նաև արձանագրել, որ մենք 30 տարի այդ կարգի նախագիծ չենք իրականացրել, և նախագծի համալիր փորձաքննությունն ինքնին բավականին երկար է տևել»,- նշել է վարչապետը։

Փաշինյանի խոսքով՝ այժմ նախագիծն արդեն պատրաստ է իրականացման, և հաջորդ կարևոր խնդիրը համապատասխան մասնագիտական կարողություններ ունեցող գործընկեր ներգրավելն է։

«Հիմա արդեն նախագիծը պատրաստ է իրագործման։ Պետք է վստահ լինենք, որ կա գործընկեր, որն ունի անհրաժեշտ գիտելիքներ, որպեսզի վերահսկի այդ ամբողջ պրոցեսը»,- ասել է նա։

Վարչապետի խոսքով՝ դրանից հետո աշխատանքները կշարունակվեն շինարարության ժամանակացույցի, կապալառու կազմակերպության ընտրության, ինչպես նաև ֆինանսավորման աղբյուրների և մեխանիզմների հստակեցման ուղղությամբ։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում