Առաջիկայում կսկսվի Քաջարանի թունելի շինարարությունը․ Փաշինյան
1 րոպեի ընթերցում

«Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի կառուցման աշխատանքները շարունակվում են, իսկ առաջիկայում կմեկնարկի Քաջարանի թունելի շինարարությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ՝ անդրադառնալով ենթակառուցվածքային խոշոր ծրագրերի ընթացքին։
«Հյուսիս-հարավի շինարարությունը շատ հաջող ընթանում է Ագարակ-Քաջարան հատվածում»,- նշել է վարչապետը։
Նրա խոսքով՝ ծրագրի հաջորդ կարևոր փուլը Քաջարանի թունելի կառուցման մեկնարկն է։
«Առաջիկայում մենք կսկսենք նաև Քաջարանի թունելի շինարարությունը: Հաջորդիվ տեղի կունենա արդեն Բարգուշատի թունելի շինարարությունը, որի շուրջ պայմանավորվածություն ենք ձեռք բերել Ֆրանսիայի մեր գործընկերների հետ »,- ասել է Փաշինյանը։
Փաշինյանի խոսքով՝ «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու ծրագիրը շարունակում է մնալ կառավարության առաջնահերթություններից մեկը։