Իրան

Իրանի գերագույն առաջնորդը սպառնացել է ԱՄՆ-ին և Իսրայելին կործանարար պատասխանով

1 րոպեի ընթերցում

Իրանի գերագույն առաջնորդը սպառնացել է ԱՄՆ-ին և Իսրայելին կործանարար պատասխանով

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թել Ավիվը և Վաշինգտոնը պատասխան կստանան Իրանի և դիմադրության ճակատի դեմ իրենց գործողությունների համար։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին։

«Թշնամիները՝ լինի դա Իսրայելի ռեժիմը, թե Միացյալ Նահանգները, անպայման կստանան ջախջախիչ պատասխան այն ամենի համար, ինչ նրանք անում են Իրանի, իրանական ազգի և դիմադրության ճակատի նկատմամբ»,-ասել է Խամենեին։

Անցյալ շաբաթ իսրայելական բանակը հայտարարել էր, որ հարվածներ կհասցնի Իրանում ռազմական օբյեկտներին՝ որպես պատասխան հոկտեմբերի 1-ին հրեական պետության վրա հարձակումներին: Իրանի վրա Իսրայելի հարձակումը սահմանափակվեց ռազմական թիրախներով և չի տարածվել միջուկային կամ նավթային օբյեկտների վրա։

Ամերիկյան աղբյուրները նշում են, որ Իսրայելի հարվածն իբր կաթվածահար է արել Իրանում բալիստիկ հրթիռների արտադրությունը, քանի որ հարձակումը վնասել է խառնիչները, որոնք օգտագործվում էին հեռահար բալիստիկ հրթիռների համար պինդ հրթիռային վառելիք արտադրելու համար:

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում