Հայաստան

ՀՀ ԱԳ փոխնախարարն ու Հորդանանի ԱԳ և սփյուռքի նախարարության գլխավոր քարտուղարն անդրադարձել են Հարավային Կովկասում ընթացող գործընթացներին

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳ փոխնախարարն ու Հորդանանի ԱԳ և սփյուռքի նախարարության գլխավոր քարտուղարն անդրադարձել են Հարավային Կովկասում ընթացող գործընթացներին

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հորդանան կատարած այցի ընթացքում հոկտեմբերի 30-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Հորդանանի արտաքին գործերի և սփյուռքի նախարարության գլխավոր քարտուղար Մաջիդ ալ-Կատարնեի հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԳ նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում զրուցակիցները հանգամանալից քննարկում են ունեցել միջազգային և տարածաշրջանային անվտանգության վերաբերյալ՝ անդրադարձ կատարելով Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում ընթացող գործընթացներին:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել զարգացնել երկկողմ հարաբերությունները կրթության, զբոսաշրջության, բարձր տեխնոլոգիաների և գյուղատնտեսության ոլորտներում: Շեշտվել է երկու պետությունների միջև ուղիղ օդային ուղևորափոխադրումների և երկուստեք վիզային ռեժիմների դյուրացման կարևորությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում