Մոսկվայում կայացել է Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի առթիվ կազմակերպված «Parajanov-fest» փառատոնի եզրափակիչ միջոցառումը

3 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մոսկվայում՝ Ռուսական բանակի կենտրոնական տանը, տեղի է ունեցել հանրահռչակ հայ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի առթիվ կազմակերպված «Parajanov-fest» փառատոնի եզրափակիչ միջոցառումը, որը կազմակերպվել էր կինոռեժիսորի անվան Մոսկվայի թատրոնի, ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնի և ՌԴ մշակույթի նախարարության ջանքերով: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ միջոցառմանը հանդես են եկել մեցցո-սոպրանո Մարիամ Մերոբովան, oպերային երգիչ Բարսեղ Թումանյանը, պարահանդեսային պարերի աշխարհի չեմպիոններ Արսեն Աղամալյանը և Օքսանա Վասիլևան, Սոֆի Դևոյանի «Հոգու և պարի թատրոն»-ը և շատ ուրիշներ։ Փառաջանովի անվան թատրոնի դերասանուհիներ Լուիզա Գաբբեի և Սվետլանա Սիվեցի ներկայացմամբ՝ ներկաների ուշադրությունն է հրավիրվել աշխարհահռչակ կինոռեժիսորի կյանքի պատումներին, ունեցած դժվարություններին ու հաջողություններին։ 

Մոսկվայի Փարաջանովի անվան թատրոնի հիմնադիր, ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնի ղեկավար Վլադիմիր Գաբբեն, շնորհավորելով փառատոնի բոլոր մասնակիցներին, նշեց, որ նախաձեռնության նպատակը գեղանկարիչներին, ստեղծագործ մտքով մարդկանց փարաջանովյան  գեղեցիկ մոլորակի շուրջ գաղափարապես միավորելն էր։

«Միայն այս մոլորակում համախմբվելով են գեղանկարիչները բացվում ու իրենց ընկալած միտքը, արարումը, ստեղծագործ թռիչքը տալիս աշխարհին։ Կյանքը հանգեցրել է նրան, որ աշխարհն ագրեսիվորեն փոխվում է, կարծեք, նահանջում են հոգեւոր արժեքները, եւ միայն նման նախագծերն են նորից հաստատում, որ գեղեցիկ գաղափարի, հոգեկերտման ու էսթետիկայի շնորհիվ մենք միասին կարող ենք այս աշխարհն ավելի մաքուր, ավելը լավը դարձնել։ Հենց դրա մասին է Փարաջանովի ողջ փիլիսոփայությունը, որ մենք փորձեցինք տարածել ողջ փառատոնի ընթացքում»,- ընդգծեց Գաբբեն։

Իսկ Փարաջանովի եղբորորդի, կինոռեժիսոր Գեորգի Փարաջանովն իր խոսքում կարեւորել է հայ մեծ կինոժեսորի կյանքն ու գործը մեր օրերում նորովի արժեւորելը։ 

«Շուրջ 30 տարի ապրելով հորեղբորս հետ եւ լավ ճանաչելով նրան՝ կարող եմ հաստատել, որ նա հիմա երջանիկ է։ Եվ որպես շնորհակալություն՝ ուզում եմ Վլադիմիր Գաբբեին նվիրել մեր գերդաստանի 220-ամյա կնիքը»,- ասել է Փարաջանովը։ 

Միջոցառմանը ցուցաբերած մեծ աջակցության համար հատուկ մրցանակով պարգեւատրվել է ՌԴ  մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովան, մրցանակների են արժանացել նախաձեռնությանն աջակցած կազմակերպությունները։ 

Միջոցառմանը ներկա էին ՌԴ-ում ՀՀ դեսպանատան եւ ՌԴ պետական գերատեսչությունների պատասխանատուներ, մշակութասեր համայնքի ներկայացուցիչներ։ 

Միջոցառման ինֆորմացիոն հովանավորն էր «Արմենպրես» լրատվական գործակալությունը։ 

Հայերեն Русский

Անթալիայում կայացել է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres

Նոյեմբերի 12-ի միջոցառումների անոնս

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու ՌԴ դեսպանը կարևորել են կրթության ոլորտում համագործակցությունը

Անթալիայում ընթանում է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը