Կառավարությունը միջոցներ կհատկացնի 7 դպրոցի և 4 կրթահամալիրի կառուցման համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության կառավարությունն ընդունեց 300 դպրոցների և 500 մանկապարտեզների ծրագրի մաս կազմող ևս 11 օբյեկտների՝ 4 կրթահամալիրի և 7 դպրոցի կառուցման աշխատանքները մեկնարկելու համար 2 միլիարդ 685 միլիոն դրամի չափով միջոցների հատկացումը։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագիծն ընդունվեց Կառավարության հոկտեմբերի 31-ի հերթական նիստում։

Նախագծի զեկույցով հանդես եկավ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Ներկայացվող նախագիծը 300 դպրոցների, 500 մանկապարտեզների ծրագրի շրջանակներում իրականացվող հերթական քայլ է։ Այս պահի դրությամբ 223 դպրոցի հետ կապված աշխատանքներ են ընթացքի մեջ, 35-ում աշխատանքներն արդեն ավարտված են։ Այս որոշման նախագծով մենք առաջարկում ենք վերաբաշխում անել 2024 թվականի պետական բյուջեով ԿԳՄՍ նախարարությանը կապիտալ ծրագրերի իրականացման համար հատկացված միջոցների շրջանակներում 2 միլիարդ 685 միլիոն դրամի չափով և այս նպատակով գումարներն ուղղել 11 օբյեկտների շինարարության աշխատանքները մեկնարկելու համար, որոնցից 4-ը կրթահամալիրներ են և 7-ը՝ դպրոցներ», -ասաց Անդրեասյանը։

Նրա խոսքով՝ այդ հաստատությունների մասով մրցույթներն արդեն իսկ կազմակերպված են և ընթանում են նախապատրաստական աշխատանքներ․ այս նախագիծը հնարավորություն կտա մեծ թափով սկսել շինարարության գործընթացը։

«Հաստատությունները տեղակայված են տարբեր մարզերում», - նշեց ԿԳՄՍ նախարարն՝ առաջարկելով հաստատել նախագիծը։  

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ, ընդհանուր առմամբ, ծրագրի ընթացքը վատ չէ, և պետք է հետևողականորեն շարունակել իրականացնել 300 դպրոցների, 500 մանկապարտեզների ծրագիրը՝ նշելով, որ դա շատ կարևոր է։  

Վարչապետի խոսքով՝ այդ 300 դպրոցի ծրագրի ավարտից հետո տեղի է ունենալու հաջորդ 300 դպրոցի կառուցման, հիմնանորոգման կամ վերակառուցման ծրագիրը։ 

Հայերեն

Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները

«Եդինայա Ռոսիա»-ն ՌԴ Պետդումայում ստանում է ռեկորդային թվով մանդատներ

Ալեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Լեհաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից

Հայաստանի պատմության թանգարանի և Բեռլինի Թանգարանային կղզու համագործակցությամբ բացառիկ ցուցադրություն է մեկնարկում Երևանում

Արմեն Գրիգորյանը և Արայիկ Հարությունյանը պարգևատրվել են «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 21-24-ը ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով

ԵՄ-ն շնորհավորել է Հայաստանի Անկախության 35-րդ տարեդարձի առթիվ

Անկախությունը մեզ տվեց մեր երկրում ապրելու և ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավունք. Տիգրան Ավինյան

ՀՀ վարչապետն ընդունել է տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր Աբհիջիթ Բաներջիին

«Նոր գիրք»-35/26. Թոփուրիա, Լոուրի, Զարգարյան