Մարզեր

Գեղարքունիքի մարզում կազմակերպվեց միգրացիոն խնդիրների հետ կապված իրազեկման աշխատանքներին նվիրված մեդիատուր

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզում կազմակերպվեց միգրացիոն խնդիրների հետ կապված իրազեկման աշխատանքներին նվիրված մեդիատուր

ԳԱՎԱՌ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Սոթք և Կութ համայնքներում կազմակերպվեց միգրացիոն խնդիրների հետ կապված իրազեկման աշխատանքներին նվիրված մեդիատուր, որին մասնակցեցին Հայաստանի մի շարք ԶԼՄ ներկայացուցիչներ։     

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ մեդիատուրը կազմակերպվել էր «Հայկական Կարիտաս» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից և անցկացվել «Ռուսաստանի, Հայաստանի, Ղրղզստանի և Ուզբեկստանի միջև աշխատանքային միգրացիայի հարցերով մասնագիտացած հասարակական կազմակերպությունների անդրազգային ցանցի միավորում» ծրագրի շրջանակներում։ 

Մեդիատուրի մասնակիցների նպատակն էր վեր հանել Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի սահմանամերձ բնակավայրերի բնակիչների աշխատանքային խնդիրները, միգրացիոն պատկերը, ժողովրդագրական վիճակը, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների ներգրավվածությունը հանրային կյանքին, սոցիալ-տնտեսական հիմնախնդիրները։ 

Վարդենիսում մեդիատուրի մասնակից լրագրողները հանդիպեցին սահմանամերձ բնակավայրերի բնակիչների հետ, իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանին։ 

Այնուհետ մեդիատուրի մասնակիցները հանդիպում ունեցան Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի հետ, որը ներկայացրեց մարզում իրականացվող սուբվենցիոն ու պետական, ինչպես նաև ներդրումային ծրագրերի ընթացքը, պետության կողմից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության կարիքներին ուղղված պետական աջակցության ծրագրերը, համայնքներում հրատապ լուծում պահանջող խնդիրների առաջնահերթությունները, գյուղատնտեսական ոլորտում պետական աջակցությամբ իրականացվող ծրագրերի բովանդակությունը, միգրացիոն խնդիրները։ 

Այնուհետ մարզպետը պատասխանեց ԶԼՄ ներկայացուցիչների բազմաբնույթ հարցերին։

 

Խոսրով Խլղաթյան  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում