Տնտեսություն

ՀՀ նախագահի աշխատակազմին հատկացվող բյուջեն կնվազի 6.4 տոկոսով

1 րոպեի ընթերցում

ՀՀ նախագահի աշխատակազմին հատկացվող բյուջեն կնվազի 6.4 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի 2025 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվում է hանրապետության նախագահի աշխատակազմին հատկացնել շուրջ 1 մլրդ 658 մլն դրամի բյուջե, ինչն այս տարվա նկատմամբ պակաս է շուրջ 113 մլն դրամով: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Խաչատուր Պողոսյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումներում: 

«2025 թվականի համար ներկայացրել ենք 1 մլրդ 658 մլն 673 հազար դրամի բյուջետային հայտ: Դա ընթացիկ տարվա հաստատված բյուջեի նկատմամբ շուրջ 113 մլն դրամի տարբերություն ունի»,–ասաց Խաչատուր Պողոսյանը:

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն էլ նկատեց, որ նախատեսված բյուջեն 6.4 տոկոսով քիչ է 2024 թվականին հատկացվածից:  

ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալը մանրամասնեց, որ աշխատակազմի ընդհանուր բյուջեի շուրջ 97.5 տոկոսը նախատեսված է «Նախագահի գործունեության և ներկայացուցչության ապահովում» միջոցառման համար, իսկ 2.5 տոկոսը՝ տեխնիկական հագեցվածության բարելավման միջոցառման համար:

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում