Volkswagen-ի և BMW-ի աշխատակիցները Գերմանիայում գործադուլ են անցկացնում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայում սկսվել են մետալուրգիական և էլեկտրատեխնիկական արդյունաբերության աշխատողների գործադուլները․ նրանց հետ միասին գործադուլ են անում նաև Volkswagen (VW) և BMW ավտոկոնցեռնների աշխատակիցները։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից։

«Լույս հոկտեմբերի 29-ի գիշերը IG Metall արհմիությունն սկսել է բողոքի ցույցերի առաջին ալիքը Գերմանիայի մետալուրգիական և էլեկտրական արդյունաբերության ոլորտում։ Դրանց մասնակցում են նաև VW և BMW ավտոարտադրողների աշխատողները։ Օրվա ընթացքում ամբողջ Գերմանիայում աշխատանքը կդադարեցվի», - հայտնել է արհմիությունը։

IG Metall-ի տվյալներով՝ Օսնաբրյուկում նախազգուշական գործադուլին մասնակցում է փակման սպառնալիքի տակ հայտնված Volkswagen գործարանի 250 աշխատակից։ Ռեգենսբուրգում BMW գործարանի առջև նույնպես հավաքվել են աշխատակիցները՝ պաստառներով։ Գործադուլ է նախատեսվում նաև Ինգոլշտադտի Audi գործարանում։

Գործատուների հետ բանակցությունների ընթացիկ փուլի գլխավոր պահանջը աշխատավարձի 7 %-ով բարձրացումն է, ինչպես նաև վերապատրաստվողների վարձավճարի բարձրացումը 170 եվրոյով։ Արհմիությունը նման միջոցների անհրաժեշտությունը բացատրում է գնաճով։

VW-ի արտադրական խորհրդի ղեկավար Դանիելա Կավալոն ավելի վաղ հայտնել էր, որ կոնցեռնը մտադիր է խնայողություն անելու նպատակով առնվազն երեք գործարան փակել Գերմանիայում և դրանով իսկ կրճատել տասնյակ հազարավոր աշխատատեղեր: Գերմանիայում շուրջ 120 000 մարդ է աշխատում է ընկերության տասը գործարաններում։ Կոնցեռնում խնայողության կոշտ միջոցների կողմնակիցները ցանկանում են կրճատել մինչև 30 000 աշխատակցի։

Ի պատասխան այս պլանների՝ Volkswagen-ի աշխատակիցներին ներկայացնող արհմիությունները սպառնացել են գործադուլներով:

Հայերեն English Русский

Խորհրդարանական ընտրությունների ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկվածների ընդհանուր թիվը հունիսի 6-ի դրությամբ կազմել է 2 միլիոն 485 հազար 851

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն այսօր և վաղն իրականացնելու է լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ

Կրեմլում գնահատել են ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերականգնման հեռանկարները

Շիրակի մարզում ԱԺ ընտրություններին քվեարկելու իրավունք ունի 209 հազար 519 ընտրող

Ակնաշենի համայնքային փոքր տունը հաշմանդամություն ունեցող երեխաների համար դարձել է մատչելի կենսակերպի հարմարավետ կեցավայր

Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը՝ «գող Բջե»-ն և ևս մեկ անձ՝ «Տեցիկ»-ը, ձերբակալվել են

Հայաստան ներմուծվող բանջարեղենը կներկայացվի նմուշառման և նիտրատային ստուգման. ՍԱՏՄ

Շիրակի մարզի հեռավոր համայնքներում տեղակայված տեղամասերը կահավորվում են

Արաքսիա Սվաջյանը ներկա է եղել Պարույր Սևակին նվիրված «Անմահության դատապարտվածը» խորագրով ներկայացմանը

Հրազդանի նախկին քաղաքապետից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվեն անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ. Դատախազության՝ ապօրինի գույքի բռնագանձման հայցը բավարարվել է