Կոբախիձեն Թբիլիսիում հանդիպում է անցկացրել Օրբանի հետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Թբիլիսիում հանդիպել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ։ Երկու ղեկավարները քննարկել են Վրաստանի և Հունգարիայի հարաբերությունները և տարբեր ոլորտներում համագործակցության հարցեր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Վրաստանի հանրային հեռարձակող ընկերությունը։

Հունգարիան այս տարի նախագահում է Եվրամիության խորհրդում, և Օրբանի այցի ընթացքում ընդգծվել է Հունգարիայի նախագահության ընթացքում վարչապետ Օրբանի այցի կարևորությունը։ Նշվել է, որ դա հաստատում է Հունգարիայի աջակցությունը Վրաստանի առաջնահերթություններին։

Կոբախիձեն  շեշտել է, որ Եվրամիությանն ինտեգրումը Վրաստանի արտաքին քաղաքականության գլխավոր առաջնահերթություններից է։  Նա շնորհակալություն է հայտնել Վիկտոր Օրբանին եվրաինտեգրման ճանապարհին ցուցաբերած աջակցության համար և նշել, որ Հունգարիան առանձնահատուկ դեր է խաղացել Վրաստանի կողմից թեկնածուի կարգավիճակ ստանալու գործընթացում։

Դեմ առ դեմ հանդիպումից հետո բանակցությունները շարունակվել են ընդլայնված կազմով։ Քննարկվել են տարբեր ոլորտներում համագործակցության կոնկրետ նախաձեռնություններ, այդ թվում՝ առևտրատնտեսական կապերի հետագա ընդլայնման հարցեր։

Բանակցություններից հետո կայացած համատեղ ճեպազրույցում Օրբանը վստահություն է հայտնել, որ Վրաստանը կդառնա Եվրամիության անդամ երկիր։ 

Հունգարիայի վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են երկրի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն, Հունգարիայի տնտեսական զարգացման նախարար Մարտոն Նադին, ֆինանսների նախարար Միխայ Վարգան և պետքարտուղար Յանոշ Մատեն։

Ավելի վաղ Օրբանը հայտարարել էր, որ Վրաստան է եկել՝ աջակցելու Վրաստանի եվրաինտեգրման ջանքերին և ամրապնդելու հունգարավրացական հարաբերությունները։ 

Հայերեն Русский

ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին

Կառավարությունը մետալուրգիական ոլորտի ընկերությունների համար նոր աջակցություն է նախատեսում

Վահրամ Սահակյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել

Կառավարությունը նախատեսում է երկարաձգել տարկետման տրամադրման համար դիմումների ընդունման ժամկետը

Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս

Պետական սիմֆոնիկ նվագախմբին կտրամադրվեն նոր հնարավորություններ ձեռնարկատիրական գործունեության ոլորտում

Գյումրեցի ջութակահարն անցել է Մոսկվայի Պետական Կոնսերվատորիայի միջազգային մրցույթի եզրափակիչ փուլ

«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա բացառիկ համերգային ծրագրով

Կառավարությունը դատավորների էթիկայի և կարգապահական հանձնաժողովի բարեփոխումների նախագիծ է ներկայացրել

Պաղեստինը հայտնում է 24 ժամվա ընթացքում ավելի քան 20 պաղեստինցու մահվան մասին