ԿԳՄՍ նախարարությունը բուհերի մասով մեծ կապիտալ ծախսեր չի նախատեսում «Ակադեմիական քաղաք» ծրագրի առկայության պայմաններում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2025 թվականի պետական բյուջեով բուհերի ուղղությամբ մեծ կապիտալ ծախսեր չի նախատեսում «Ակադեմիական քաղաք» ծրագրի առկայության պայմաններում, սակայն բուհերի վերազինման և հագեցման աշխատանքները շարունակական են լինելու։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թվականի պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ այս մասին ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Բուհերում անընդհատ տեղի են ունենում վերանորոգման և գույքի հագեցման աշխատանքներ, և այդ ամենը պարբերաբար լուսաբանվում է։ Քանի որ ունենք «Ակադեմիական քաղաք» ծրագիրը, որտեղ ամբողջական նոր ենթակառուցվածքներ են նախատեսվում, չենք տեսնում նպատակահարմարություն էական նոր կապիտալ շինարարություն Երևանում գտնվող ենթակառուցվածքներում,  հետևաբար պետության կողմից չի խրախուսվում նոր մասնաշենքերի կառուցում կամ այնպիսի բնույթի կապիտալ ծախսերի իրականացում, որոնք հետագայում չեն օգտագործելու կամ դրանց արդյունավետության խնդիր է բարձրացվելու»,- ասաց Անդրեասյանը՝ հավելելով, որ եթե բուհերն այս պահին իրենց լաբորատորիները վերազինում են, սարքավորումներ են ձեռք բերում և տարրական կոմունալ պայմաններ են ապահովում, այդ դեպքում որևէ խնդիր չի տեսնում։ 

 

Հայերեն

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում