Քաղաքականություն

Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լիտվայի նախկին ԱԳ նախարարին երկու երկրների միջև գործընկերության ամրապնդման համար

2 րոպեի ընթերցում

Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լիտվայի նախկին ԱԳ նախարարին երկու երկրների միջև գործընկերության ամրապնդման համար

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լիտվայի նախկին ԱԳ նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսին Երևանի և Վիլնյուսի միջև գործընկերության և կապերի ամրապնդման գործում ունեցած ներդրման համար՝ նրան հաջողություններ մաղթելով հետագա գործունեության ընթացքում։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է ՀՀ ԱԳ նախարարի X-ի միկրոբլոգում տարածած գրառման մեջ։

«Սիրելի ընկեր Գաբրիելիուս Լանդսբերգիս, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի և Լիտվայի միջև գործընկերության և կապերի ամրապնդման գործում ունեցած ներդրման, Եվրամիությունում Հայաստանի ավելի ուժեղ ներգրավվածությանն աջակցելու համար։ 

Մեր տարածաշրջանի համար կարևոր հարցերի վերաբերյալ Ձեր սկզբունքային դիրքորոշումը ևս գնահատվել է», - իր գրառման մեջ նշել է Արարատ Միրզոյանը՝ շնորհակալություն հայտնելով Լանդսբերգիսին և մաղթելով նրան հաջողություններ: 

Լիտվայի Պահպանողական կուսակցության նախագահ և երկրի արտաքին գործերի նախկին նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը մտադիր է դադար վերցնել քաղաքականությունից այն բանից հետո, երբ իր կուսակցությունը պարտություն է կրել երկրում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլում: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում