Ռուսաստան

ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ հյուսիսկորեական զորքերը տեղակայվել են Ռուսաստանի Կուրսկի մարզում

2 րոպեի ընթերցում

Soldiers participate in a demonstration during the training of the Korean People's Army's air and amphibious combat units, in this picture released on March 16, 2024, by the Korean Central News Agency.  KCNA via REUTERS    ATTENTION EDITORS - THIS IMAGE WAS PROVIDED BY A THIRD PARTY. REUTERS IS UNABLE TO INDEPENDENTLY VERIFY THIS IMAGE. NO THIRD PARTY SALES. SOUTH KOREA OUT. NO COMMERCIAL OR EDITORIAL SALES IN SOUTH KOREA.
Soldiers participate in a demonstration during the training of the Korean People's Army's air and amphibious combat units, in this picture released on March 16, 2024, by the Korean Central News Agency. KCNA via REUTERS ATTENTION EDITORS - THIS IMAGE WAS PROVIDED BY A THIRD PARTY. REUTERS IS UNABLE TO INDEPENDENTLY VERIFY THIS IMAGE. NO THIRD PARTY SALES. SOUTH KOREA OUT. NO COMMERCIAL OR EDITORIAL SALES IN SOUTH KOREA.

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հյուսիսային Կորեայի զորքերն, ըստ ՆԱՏՕ-ի տեղեկությունների, տեղակայվել են Ռուսաստանում և գործում են սահմանամերձ Կուրսկի մարզում, որտեղ ուկրաինական զորքերն առաջ են գնացել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։

Հարավային Կորեայի հետախուզության և պաշտպանության պաշտոնյաների հետ հոկտեմբերի 28-ին կայացած հանդիպումից հետո Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ կարող է հաստատել հյուսիսկորեական զորքերի տեղակայումը Ռուսաստանում։

ՆԱՏՕ-ի նորանշանակ ղեկավարն ասել է, որ տեղակայումն իրենից ներկայացնում է Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմի «զգալի էսկալացում» և «վտանգավոր ընդլայնում»:

Օրերս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չէր հերքել պնդումներն այն մասին, որ Հյուսիսային Կորեան զինվորներ է ուղարկել Ռուսաստան։ 

Անցյալ շաբաթ ԱՄՆ-ն հայտարարել էր, որ կան վկայություններ, որ Հյուսիսային Կորեան Ռուսաստան է ուղարկել 3000 զինվոր, որոնք, հնարավոր է, տեղափոխվեն Ուկրաինայում կռվելու։ 

Մինչ այդ Հարավային Կորեան հայտարարել էր, որ ԿԺԴՀ-ն ՌԴ է ուղարկել 1500 հոգուց բաղկացած հատուկ ուժեր, և արտգործնախարարություն էր կանչել Ռուսաստանի դեսպանին՝ բողոք հայտնելով հյուսիսկորեական զորքերի՝ Ռուսաստան ուղարկման դեմ։ 

Այնուամենայնիվ, Ռյուտեի հայտարարությունը Ռուսաստանում հյուսիսկորեական զորքերի տեղակայման մասին ՆԱՏՕ-ի կողմից նման տեղեկությունների առաջին պաշտոնական հաստատումն է։ Դաշինքի ղեկավարը նաև հավելել է, որ Հյուսիսային Կորեան արդեն միլիոնավոր արկեր ու բալիստիկ հրթիռներ է ուղարկել Մոսկվա՝ Ուկրաինայում օգտագործելու համար։ 

Դրա դիմաց, ըստ Մարկ Ռյուտեի, Վլադիմիր Պուտինը համաձայնել է ուղարկել ռազմական տեխնոլոգիաներ և այլ աջակցություն՝ օգնելու Հյուսիսային Կորեային խուսափել միջազգային պատժամիջոցներից: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հավելել է, որ այս գործընկերությունը «խաթարում է համաշխարհային խաղաղությունն ու անվտանգությունը»:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում