Մերձավոր Արևելք

ԲՏԱ փոխնախարար Մանթաշյանն Ամենամյա ներդրումային համաժողովի գլխավոր տնօրենի հետ քննարկել է միջոցառմանը ՀՀ մասնակցության հարցը

3 րոպեի ընթերցում

ԲՏԱ փոխնախարար Մանթաշյանն Ամենամյա ներդրումային համաժողովի գլխավոր տնօրենի հետ քննարկել է միջոցառմանը ՀՀ մասնակցության հարցը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Ամենամյա ներդրումային համաժողովի (Annual Investment Meeting) գլխավոր տնօրեն Վալիդ Ֆարգալին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից, Ամենամյա ներդրումային համաժողովը (AIM) AIM հիմնադրամի (AIM Congress) նախաձեռնությունն է՝ անկախ միջազգային կազմակերպության, որը հանձնառու է հզորացնել համաշխարհային տնտեսությունը՝ խթանելով ռազմավարությունները և հեշտացնելով տնտեսական արտադրողականության բարձրացման և ընդլայնման հնարավորությունները:

«Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի հնարավոր մասնակցությունը 2025թ. ապրիլի 7-9-ն Արաբական Միացյալ Էմիրություններում (Աբու Դաբի) կայանալիք «Ամենամյա ներդրումային համաժողով»-ին և այլ հարակից հարցեր:

Մանթաշյանը, ներկայացնելով նախարարության կողմից իրականացվող ընթացիկ ծրագրերն, առաջ քաշվող օրենսդրական բարեփոխումների փաթեթը, որոնք գալիս են խթանելու ոլորտի զարգացումն, անդրադարձել է Հայաստանի և նախարարության՝ ոլորտային տարբեր միջազգային հեղինակավոր միջոցառումների  և ցուցահանդեսների մասնակցությանը, գրանցած արդյունքներին և ակնկալիքներին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ Վալիդ Ֆարգալն իր հերթին ներկայացրել է Աբու Դաբիում կայանալիք վերոնշյալ համաժողովի (AIM Congress) առջև դրված խնդիրներն ու նպատակները՝ ներկայացնելով ներդրումներ ներգրավելու վերաբերյալ արդի տեղեկատվություն, որը ստեղծում է ներդրումների ներգրավման ավելի լայն հնարավորություններ՝ ուղղված երկրների միջև տնտեսական հարաբերությունների զարգացմանը:

Ֆարգալն անդրադարձել է նաև ներդրումային պորտֆելներին, որոնք ներառված են լինելու համաժողովի օրակարգում՝ օտարերկրյա ուղղակի ներդրումներ, համաշխարհային առևտուր, համաշխարհային արտադրություն, ապագա քաղաքներ, թվային տնտեսություն, ապագա ֆինանսներ, ստարտափներ և միաեղջյուրներ ու ձեռնարկատերեր:

Նշվում է, որ ձեռք են բերվել պայմանավորվածություններ համաժողովում Հայաստանի ներկայության ձևաչափի և ոլորտային  համագործակցության զարգացման հնարավորությունների շուրջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում