Եվրամիությանը Հայաստանի անդամակցության հարցով հանրաքվե նախաձեռնելու ստորագրահավաքն ավարտված է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությանը Հայաստանի անդամակցության հարցով հանրաքվե նախաձեռնելու ստորագրահավաքն ավարտված է. անհրաժեշտ 50 հազար ստորագրությունների փոխարեն հավաքվել է 60 հազարը՝ նախանշված ժամկետից գրեթե կրկնակի շուտ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարությամբ «Ֆեյսբուք »-ի «Հայկական Եվրաքվե» էջում հանդես է եկել Եվրաքվեի ստորագրահավաքի շտաբը։

«Սիրելի հայրենակիցներ, Հայաստանի՝ ԵՄ անդամակցության գործընթացին նպաստող օրինագծի նախաձեռնող խմբի անունից հայտնում ենք խորին երախտագիտությունն ու ջերմ շնորհավորանքները բոլոր նրանց, ովքեր իրենց մասնակցությամբ աջակցեցին այս կարևոր նախաձեռնությանը։ Ձեր հավատարմության, աջակցման և անմնացորդ նվիրվածության շնորհիվ մենք անհրաժեշտ 50 հազար ստորագրությունների փոխարեն հավաքագրեցինք 60 հազարը նախանշված ժամկետից գրեթե կրկնակի ավելի շուտ՝ գերազանցելով նույնիսկ ամենահամարձակ սպասումները։ Այս ստորագրահավաքը վկայում է ոչ միայն ազատության հանդեպ ՀՀ քաղաքացիների ձգտումն ու ազգային արժանապատվությունը, այլև մեր հասարակության քաղաքական հասունությունը և միասնությունը՝ հանուն համամարդկային արժեքների և եվրոպական ապագայի։

Սա կարևոր ազդակ է մեր մեծ տարածաշրջանում՝ Հարավ-Արևելյան Եվրոպայում ծավալվող աշխարհաքաղաքական գործընթացներում՝ դրական արձագանք թողնելով Վրաստանում և Մոլդովայում նույն օրերին ընթացող ժողովրդավարական շարժումներին։ Նախաձեռնող քաղաքական կուսակցությունները և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները պատրաստվում են հավաքված ստորագրությունները առաջիկայում ներկայացնել ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով, որը համապատասխան ստուգումներից հետո օրինագիծը կփոխանցի ՀՀ Ազգային ժողովի քննարկմանը։ 

Մենք հաստատակամորեն կպաշտպանենք Ձեր պատգամն ու իղձերը՝ հասնելու մեր ընդհանուր նպատակին՝ Հայաստանի Հանրապետության անդամակցությանը Եվրոպական Միությանը»,- ասվում է հայտարարության մեջ: 

Հայերեն العربية English Français Русский

Մենք պահպանում ենք փառատոնի սրտի զարկը. «Կարմեն. ըմբոստ թռչնակը» դրամայի ցուցադրությամբ Երևանում մեկնարկեց 18-րդ «ՌեԱ»-ն

Վահան Կոստանյանը և Իվանկա Տաշևան անդրադարձել են Հայաստանի և Բուլղարիայի միջև հարաբերությունների օրակարգային հարցերին

Երևան-Սոֆիա-Երևան ավիաչվերթը վերականգնվեց

Ադրբեջանը չի կարող Հայաստանից պահանջել փոխել Սահմանադրությունը, քանի որ դա մեր ներքին հարցն է. Փաշինյան

Իրանը 48 ժամվա ընթացքում խորհրդակցություններ է անցկացրել 12 երկրի հետ

Ռումինիայում հացահատիկ տեղափոխող բեռնատար գնացքը բախվել է շոգեքարշի

Ծանրորդ Էմմա Պողոսյանը 8-րդն է ծանրամարտի ԱԱ-ում

Մեծ Բրիտանիան երկրորդ ռազմական արբանյակն է դուրս բերել ուղեծիր

Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է

Էդվարդ Միլիտոնյանի «Հնարամիտ բադի ճամփորդությունը» գիրքը թարգմանվել է ֆրանսերեն