ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է Մինաս Ավետիսյանի ծննդավայրում արվեստների կացարանի ստեղծման նախագիծը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը հոկտեմբերի 25-ին ընդունել է Ֆրանսիայի Բուրդելի թանգարանի տնօրեն Օֆելի Ֆերլիե-Բուային և Փարիզի թանգարաններ հաստատության միջազգային և տարածքային բաժնի տնօրեն Սելին Մարշանին:

Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության վարչության պետ Աստղիկ Մարաբյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության մշակութային ծրագրերի ղեկավար Ալեքսանդր Կլուզոն:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, հանդիպմանը քննարկվել են անվանի գեղանկարիչ Մինաս Ավետիսյանի՝ Ջաջուռ գյուղում գտնվող հայրական տունն արվեստագետների կեցավայրի և ցուցահանդեսային տարածքի վերածման նախագծին առնչվող հարցեր: 

Ողջունելով հյուրերին՝ Ալֆրեդ Քոչարյանն ընդգծել է, որ Մինաս Ավետիսյանի տան վերակառուցման ծրագիրը ԿԳՄՍ նախարարության ուշադրության կենտրոնում է: Նախարարի տեղակալն այն կարևորել է նաև Շիրակի մարզում մշակութային կյանքի ակտիվացման և զբոսաշրջության զարգացման համատեքստում:

Փարիզի թանգարաններ հաստատության միջազգային և տարածքային բաժնի տնօրեն Սելին Մարշանը ներկայացրել է ծրագրի զարգացման ընթացքը: Հայաստան կատարած այցի շրջանակում Ֆրանսիայի թանգարանային ոլորտի ներկայացուցիչները երկու օր անցկացրել են Գյումրիում և Ջաջուռում, հանդիպել են նաև Մինաս Ավետիսյանի որդիների հետ՝ քննարկելու ծրագրի կենսունակությունը և  իրագործման տեսլականը։ 

Ալֆրեդ Քոչարյանը, անդրադառնալով մշակույթի ոլորտում իրականացվող բարեփոխումներին, ներկայացրել է «Մշակույթի զարգացման» հիմնադրամի գործունեությունը` ընդգծելով, որ նորաստեղծ կառույցը մշակութային ծրագրերի իրագործման կազմակերպական աշխատանքներ է իրականացնում: 

Նրա տեղեկացմամբ՝ հիմնադրամի նպատակներից է նաև օժանդակել մշակույթի կառավարման արդյունավետ գործիքակազմի ներդրմանը, աջակցել պետական մշակութային կազմակերպությունների ֆինանսական ինքնավարության խթանմանը, ենթակառուցվածքների զարգացմանն ու արդիականացմանը:

Ջաջուռում Մինաս Ավետիսյանի նոր ցուցասրահի ստեղծման նպատակով ԿԳՄՍ նախարարի տեղակալն առաջարկել է ձևավորել աշխատանքային խումբ, որում ընդգրկված կլինեն նաև «Մշակույթի զարգացման» հիմնադրամից և Հայաստանի ազգային պատկերասրահից ներկայացուցիչներ: 

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր, կողմերը պատրաստակամություն են հայտնել խորացնելու համագործակցությունը:

Հայերեն فارسی

ԱԽ քարտուղարը մասնակցել է տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումներին նվիրված համաժողովին

Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. Կոբախիձե

Լեհաստանը Ռուսաստանի հետ սահմանամերձ շրջաններում հատուկ գործողություն է իրականացնում

Իրանում ՀՀ դեսպանը Մեջլիսի պատգամավորներին ներկայացրել է ԹՐԻՓՓ ուղու շուրջ վերջին պայմանավորվածությունները

Երևանում ինքնագլորով երթևեկող 27-ամյա երիտասարդի մոտ խլացուցիչով ինքնաձիգ է հայտնաբերվել

ԱԺ նախագահը հայտնել է նոր Սահմանադրությամբ հայերենի պետական կարգավիճակն անփոփոխելի դարձնելու մասին

Ղազախստանում սահմանադրական կարգը բռնի փոխելու մեղադրանքով 10 մարդ է ձերբակալվել

ՌԴ նախագահն Իրանի անվտանգության խորհրդի քարտուղարի հետ քննարկել է Մերձավոր Արևելքի իրավիճակը

ԿԲ-ն կթողարկի Գրիգոր Խանջյանի 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ

Նախարարը վստահեցնում է՝ կենսաթոշակների հետվճարի ծրագրի հնարավոր փոփոխությունները կլինեն միայն բարձրացման ուղղությամբ