Սերգեյ Փարաջանովի նամակների և սցենարների «Ազատություն» ժողովածուն հրատարակվել է լատվիերենով
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Հայ գրականությունը թարգմանություններում» ծրագրի շրջանակում Լատվիայում լույս է տեսել Սերգեյ Փարաջանովի նամակների և սցենարների «Ազատություն» ժողովածուն:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ գրքի թարգմանիչն Իլզե Պաեգլե-Մկրտչյանն է, լույս է ընծայել «Պետերգայլիս» հրատարակչությունը:
«Անուրանալի է Փարաջանովի ազդեցությունը լատվիական կինոյի ոճի և բանաստեղծական կինոավանդույթի ձևավորման վրա: Թերևս այսօր էլ Փարաջանովի չնկարահանված ֆիլմերի ուրվականները շրջում են Յուրմալայում ինչպես անցած դարաշրջանի անկատար երազանքներ»,- նշվում է գրքի առաջաբանում:
