ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում քննարկվել են Հայաստանում ֆրանկոֆոնիան զարգացնելու տարաբնույթ ծրագրերի իրականացման հնարավորությունները

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի նորանշանակ տնօրեն Լոր Կաստենի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Լոր Կաստենին Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի տնօրենի պաշտոնում նշանակվելու առիթով:

Կարևորելով  Ֆրանկոֆոնիայի շրջանակում համագործակցության զարգացումը՝ նախարարը նշել է, որ վերջին տարիներին ակտիվացել են երկկողմ ծրագրերն ու նոր նախաձեռնությունները, որոնց առանձնակի նպաստել է նաև աշխատանքային խումբը, որը ստեղծվել է կրթության և մշակույթի ոլորտներում փոխգործակցությունը առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով։

«Մենք չափազանց կարևորում ենք Ֆրանկոֆոնիայի զարգացումը Հայաստանում»,- ասել է ԿԳՄՍ նախարարը՝ ներկայացնելով աշխատանքային խմբի գործունեությունը: 

Ըստ աղբյուրի՝ Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև հանրակրթական ուսումնական հաստատություններում ֆրանսերենի խորացված ուսուցմանն ուղղված ծրագրերին, որոնք իրականացվում են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան հետ:

Նախարարը կարևորել է նաև «Ֆրանսերենի խթանումը Հայաստանում» փորձնական նախաձեռնությունը, որի նպատակն է ստեղծել ֆրանսերենի՝ որպես օտար լեզվի, ուսուցիչներին վերապատրաստողների խումբ: Նշվել է, որ Հայաստանի 6 համալսարաններ Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության (ՖՀԳ/AUF) անդամ են: 

Նշվում է, որ Լոր Կաստենը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել՝  պատրաստակամ է հնչած առաջարկները քննարկելու և դրանց ուղղությամբ համատեղ աշխատելու: 

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Հայաստանում 2027 թվականի Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերի անցկացմանը։ Առաջարկվել է քննարկել նաև մարզերի երիտասարդական կենտրոններում ֆրանսերենի զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման հնարավորությունը։

Այս համատեքստում կարևորվել է ուսանողների և երիտասարդների շարժունությունը, այս ուղղությամբ տարբեր նախագծերի իրականացումը, որոնք ենթադրում են փոխանակման ծրագրերի, համատեղ հետազոտությունների և այլ աշխատանքների իրականացում։

Հանդիպմանը քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Հայերեն Español Français

Սևանից այս տարի ոռոգման նպատակով բաց է թողնվել 75,3 մլն խորանարդ մետր ջուր՝ պատմական նվազագույնը. Լևոն Ազիզյան

Պեսկովը հերքել է մինչև տարեվերջ 300 հազար մարդու զորակոչելու լուրերը

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվիրակությանը

Շախմատի կանանց ու տղամարդկանց թիմերը շարունակում են հաղթանակների շարքը համաշխարհային Օլիմպիադայում

Ոստիկանության գվարդիայի ծառայողները տարեսկզբից բացահայտել են հանցագործության շուրջ 660 դեպք

Սրբուհի Գալյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին

Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների փոփոխությունը

«Վալդակար». երեխաների համար նախատեսված առաջին հայկական անիմացիոն սերիալը հասանելի է նաև արևմտահայերենով

Վարչապետն այցելել է Ֆրաունհոֆերի ջրածնի կիրառական կենտրոն

ՍԱՏՄ-ն արձագանքել է թունաքիմիկատների վերաբերյալ պատգամավոր Հարություն Մնացականյանի հայտարարություններին