Համաշխարհային տերությունները Փարիզում համաժողով են անցկացնում Լիբանանին օգնելու հարցով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Աշխարհի մի շարք պետություններ Փարիզում հոկտեմբերի 24-ին նախատեսված հանդիպման ընթացքում մտադիր են 500 միլիոն եվրո հանգանակել Լիբանանին հումանիտար հրատապ օգնություն տրամադրելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Ֆրանսիան պատմական կապեր ունի Լիբանանի հետ և Վաշինգտոնի հետ շփումներ է ունեցել՝ փորձելով այնտեղ հրադադարի հասնել։ Ըստ հրապարակման՝ Փարիզը շտապ կերպով համաժողով է կազմակերպել, որին ներկայացված կլինեն 70 պատվիրակություն և 15 միջազգային կազմակերպություն։ Այնուամենայնիվ, համաժողովին մասնակցող բարձրաստիճան նախարարների թիվը մեծ չէ։ 

Լիբանանում Ֆրանսիայի հատուկ պատվիրակ Ժան-Իվ լե Դրիանը հայտարարել է, որ եթե հակամարտությունը չդադարի, ապա երկրում քաղաքացիական պատերազմի բռնկման վտանգ կարող է լինել։ 

Ակնկալվում է, որ համաժողովին կմասնակցեն Լիբանանի վարչապետի պաշտոնակատար Նաջիբ Միքաթին և բարձրաստիճան մի շարք նախարարներ, իսկ Իսրայելը և Իրանը չեն հրավիրվել։

Ըստ Ֆրանսիայի արտգործնախարարության՝ համաժողովի ընթացքում նպատակ կա հանգանակել առնվազն 500 միլիոն եվրո՝ նախևառաջ օգնելու 500 000-ից մինչև 1 միլիոն տեղահանվածներին։ Լիբանանը հայտնել է, որ ճգնաժամը լուծելու համար հարկավոր է ամսական մոտ 250 միլիոն դոլար։  

Իսրայելը սեպտեմբերի 23-ից ավիահարվածներ է հասցնում Լիբանանին, իսկ հոկտեմբերի 1-ից ցամաքային գործողություն է սկսել «Հեզբոլլահ»-ի դեմ, որի հետևանքով շուրջ 2000 մարդ է զոհվել, հարյուր հազարավոր մարդիկ տեղահանվել են։

Հայերեն Русский

Քննչական կոմիտեն հերքում է քննիչների կողմից ոստիկանին ծեծի ենթարկելու մասին տեղեկությունը

Հայաստանի մարզերից հավաքված երաժշտական նոր ձայները՝ «Վարչաֆեստ 2026»-ի եզրափակչում

Օգոստոսի 24-ի միջոցառումների անոնս

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջել է «Վարչաֆեստ»-ի շրջանակում բացված տաղավարներով

Գերմանիայի արտաքին գործերի նախարարը չի բացառել Իսրայելի դեմ ԵՄ նոր պատժամիջոցների կիրառումը

Իսրայելի պաշտպանության բանակը կրակ է բացել Սիրիայի հարավում գտնվող զինված արմատականի ուղղությամբ

Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը չպետք է գերիներին թողնի անորոշության մեջ. «The Washington Times»

Սամարայի մարզում «Օզոն» ընկերության պահեստի վրա հարձակումից հետո ավելի քան 500 աշխատող է տարհանվել

Սպիտակում մեկնարկել է «ՖՐԵՍԿՈ» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային ներառական 13-րդ փառատոնը

Սև ծովում անօդաչուն հարվածել է թուրքական ընկերության կողմից շահագործվող նավին, կա անհետ կորած