Քաղաքականություն

Կարևորում ենք ԱՄՆ-ի ակտիվ ջանքերն ուղղված տարածաշրջանում խաղաղության հաստատմանը. ՔՊ խմբակցության ղեկավար

1 րոպեի ընթերցում

Կարևորում ենք ԱՄՆ-ի ակտիվ ջանքերն ուղղված տարածաշրջանում խաղաղության հաստատմանը. ՔՊ խմբակցության ղեկավար

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ամերիկայի Միացյալ Նահանգները մշտապես աջակցություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ պատասխանելով հարցին, թե ԱՄՆ նախագահի հատուկ օգնական, Ազգային անվտանգության խորհրդի՝ Եվրոպայի հարցով գլխավոր տնօրեն Մայքլ Քարփենթերը ի՞նչ առաջարկներ է փոխանցել վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի վերաբերյալ։

«Ինքս պարոն Քարփենթերի հետ հանդիպմանը չեմ մասնակցել և տեղեկություն չունեմ, բայց կարծում եմ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների դիրքորոշումը մշտապես հրապարակային է եղել և ԱՄՆ-ն մշտապես աջակցություն է հայտնել խաղաղության գործընթացին։ Մենք շատ ուրախ ենք դրանում և կարևորում ենք Միացյալ Նահանգների ակտիվ ջանքերն ուղղված տարածաշրջանում խաղաղության հաստատմանը»,-ասաց Կոնջորյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում