Իրան

Իրանի նախագահը ժամանել է Ռուսաստան՝ մասնակցելու BRICS-ի գագաթնաժողովին

1 րոպեի ընթերցում

Իրանի նախագահը ժամանել է Ռուսաստան՝ մասնակցելու BRICS-ի գագաթնաժողովին

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ժամանել է Ռուսաստանի Կազան քաղաք՝ մասնակցելու BRICS-ի անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովին։ Այդ մսին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Քիչ առաջ Իրանի նախագահը Վլադիմիր Պուտինի հրավերով ժամանել է Կազան՝ մասնակցելու BRICS-ի անդամ երկրների ղեկավարների 16-րդ գագաթնաժողովին»,-նշված է հաղորդագրության մեջ։

BRICS-ի գագաթնաժողովը Կազանում տեղի կունենա հոկտեմբերի 22-ից 24-ը։

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում