Հայաստանը թողարկել է «Մանկական Եվրատեսիլ 2024»-ի պատվիրակ Լեոյի երգն ու տեսահոլովակը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պատվիրակ Լեոյի «Մանկական Եվրատեսիլ 2024»-ի երգն ու տեսահոլովակն արդեն հասանելի են։ 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Հանրային հեռուստաընկերության տարածած հաղորդագրությունից, «Cosmic Friend» երգում մեր պատվիրակը պատմում է իր և այլմոլորակայինի արտասովոր ընկերության մասին: Լեոն խոսում է երաժշտության լեզվով, որը հասկանում են թե՛ մեր մոլորակում, թե՛ ողջ տիեզերքում: 

Երաժշտությունը չունի սահմաններ, և Լեոն տիեզերքի բոլոր բնակիչներին միավորում է իր երգի շուրջ՝ պարելու, ուրախանալու և մասին լավ ժամանակ անցկացնելու։ Մնում է մի հարց. ո՞վ  է նրա այլմոլորակային ընկերը: Հաջորդ կայարանը՝ Մադրիդ. գուցե թռչող ափսեո՞վ:

Լեոն մեծացել է երգիչների ընտանիքում: Հաղորդագրության մեջ նշվում է, որ «Մանկական Եվրատեսիլ»-ին մասնակցելը նրա մեծ երազանքն է եղել, իսկ Լեոն հավատում է երազանքների իրականացմանը:Հայաստանի պատվիրակը սիրում է ստեղծագործել. նույնիսկ պատմվածքներ է գրում։

«Շատ ուրախ եմ երգի պրեմիերայի կապակցությամբ։ Այն իմ այլմոլորակային ընկերոջ մասին է: Տեսահոլովակի նկարահանումներն ուրախ են անցել. կարծես դա իմ երազանքների նկարահանումը լիներ: Սա իմ առաջին տեսահոլովակն է, և արդյունքն ինձ շատ է դուր գալիս: Անհամբեր սպասում եմ ձեր արձագանքներին», - ասել է Լեոն։ 

«Cosmic Friend» երգի երաժշտության հեղինակը tokionine-ն է (Դավիթ Բադալյան), խոսքերի հեղինակներն են Վահրամ Պետրոսյանը և Մալենան: Երգի տեսահոլովակի ռեժիսորը Արթուր Մանուկյանն է, հագուստների հեղինակը` Արմեն Գալյանը: 

Տեսահոլովակի ռեժիսոր Արթուր Մանուկյանը նշել է.

«Լեոյին ճանաչում եմ ծնված օրվանից և առիթ եմ ունեցել նրա հետ աշխատելու տարբեր նախագծերում: Հատկանշական է, որ Լեոյի առաջին բեմելը եղել է Dolby թատրոնում, երբ նա դեռ 3 տարեկան էր, և այդ համերգի ռեժիսորը, հետևաբար նաև Լեոյի կյանքում առաջին ռեժիսորը ես եմ եղել: Լեոն խարիզմատիկ արտիստ է, որի հետ շատ զգույշ եմ աշխատում, որպեսզի չկորցնենք նրա բնատուր խարիզման, և հանդիսատեսին ճանաչելի լինի Լեոյի իրական տեսակը:  Երգի թեմատիկային համապատասխան՝ տեսահոլովակը հագեցած է բազմերանգ տեսարաններով, պարային և դինամիկ շեշտադրումներով։ Օգտագործել ենք ֆուտուրիստական դեկոր, որը մեզ մտովի կտանի տիեզերք: Մի խոսքով՝ տեսահոլովակում Լեոն երգում է միջմոլորակային տարածության մեջ։ Երգն ու տեսահոլովակն ունեն հաղթական էներգիա, որն ուղղել ենք տիեզերք, որպեսզի այն Լեոյի՝ յուրահատուկ բեմադրությամբ ուղեկցվող ելույթի ժամանակ հետ վերադառնա Մադրիդի բեմ»։

Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Ծերունյանը նկատել է, որ «Մանկական Եվրատեսիլ»-ում Հայաստանից ակնկալիքները շատ մեծ են, քանի որ մի քանի տարի շարունակ լավագույն եռյակում ենք եղել.

«Այս տարի ևս մենք մեծ պատասխանատվությամբ ենք վերաբերվել մեր մասնակցությանը և ներկայանալու ենք հերթական հիթային երգով: Երգը կրկին վստահել ենք Դավիթ Բադալյանին, որը Մալենայի հաղթական երգի հեղինակն է, իսկ խոսքերի հեղինակներն են Վահրամ Պետրոսյանը և Մալենան: Հույս ունենք, որ «Cosmic Friend» երգը, Արթուր Մանուկյանի նկարահանած տեսահոլովակը և Լեոյին երկրպագուները կսիրեն այնպես, ինչպես մենք ենք սիրել։ 

Ներկայումս մեր պատվիրակությունը նախապատրաստական աշխատանքների ակտիվ փուլում է։ Շուտով ուղևորվելու ենք Մադրիդ՝ մեր առաջին փորձին»:

«Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթն այս տարի անցկացվելու է Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում նոյեմբերի 16-ին՝ «Ծաղկենք» խորագրով:

Հայերեն العربية English

Ֆրանսիայում տղամարդը մեքենայով մխրճվել է մարդկանց բազմության մեջ. կա 2 զոհ, 10 վիրավոր

ՀՀ անկախության 35-ամյակի միջոցառումների կազմակերպման համար Կառավարությունն ավելի քան 1.3 միլիարդ դրամ է հատկացրել

Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել Արարատ գյուղի զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածքը. Դատախազություն

Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը

Հայաստանը 2027 թվականից Լեհաստանում ռազմական կցորդ կունենա

Առաջին անգամ տարածաշրջանում կներկայացվի Թորոս Ալաջաջյանի լուսանկարչության ոլորտի բացառիկ անուններ ընդգրկող հավաքածուն

Մեր ժողովուրդը հաղթահարում է Խորհրդային Միության նոստալգիան. Նիկոլ Փաշինյան

Նորատուսում անցկացվել է նոր ուսումնական տարվան նվիրված օգոստոսյան ընդլայնված խորհրդակցություն

Մեծ Բրիտանիայում աշխարհում առաջին անգամ ուղեղի ուռուցքը հեռացվել է արհեստական ​​բանականության օգնությամբ

Մոսկվան և Կիևը հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասին