Հայաստանը հետաքրքրված է Մալայզիայի հետ բազմակողմ կապերի ակտիվացմամբ. Հակոբ Արշակյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը եւ ԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը Վիենտյանում հանդիպել են Մալայզիայի խորհրդարանի նախագահ Թան Շրի Դաթո Ջոհարի բին Աբդուլի հետ:

«Հայաստանը հետաքրքրված է Մալայզիայի հետ բազմակողմ կապերի ակտիվացմամբ, եւ նման գագաթնաժողովների շնորհիվ հնարավորություն է ստեղծվում երկկողմ հարաբերությունները զարգացնելու համար»,- ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, անդրադառնալով խորհրդարանական դիվանագիտությանը եւ ընդգծելով դրա կարեւորությունը միջխորհրդարանական համագործակցության մեջ՝ նշել է ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը:

Կարեւորելով բարեկամական խմբերի գործունեությունը՝ ԱԺ նախագահի տեղակալը հույս է հայտնել, որ մոտ ապագայում Մալայզիայի խորհրդարանում եւս կգործի Հայաստանի հետ բարեկամական խումբ: Նա նաեւ ընդգծել է, որ տվյալ հանդիպումը լավ սկիզբ եւ հիանալի առիթ է՝ խթանելու հարաբերությունները երկու օրենսդիր մարմինների միջեւ:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել ոլորտային համագործակցությանը վերաբերող հարցերին եւ համոզմունք հայտնել, որ երկու երկրները բավական ներուժ ունեն մի շարք ոլորտներում, ինչպիսիք են կրթությունը, գիտությունը, զբոսաշրջությունը:

Մալայզիական կողմն իր պատրաստակամությունն է հայտնել՝ երկկողմ համագործակցությունը նոր մակարդակի հասցնելու փոխադարձ ցանկության մասին:

Մալայզիայի խորհրդարանի ղեկավար Թան Շրի Դաթո Ջոհարի բին Աբդուլը ողջունել է Հայաստանի՝ դիտորդի կարգավիճակով ԱՍԵԱՆ միջխորհրդարանական վեհաժողովին անդամակցությունը եւ հույս հայտնել, որ դա կծառայի նաեւ երկկողմ հարաբերությունների զարգացմանը:

 

 

Հայերեն English Español Русский

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ