Քաղաքականություն

ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգին

1 րոպեի ընթերցում

ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգին

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացմանը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կանոնակարգը վավերացնելու մասին նախագիծը հանձնաժողովում 3 ժամ տևած քննարկումից հետո քվեարկությամբ ստացավ 5 կողմ, 3 դեմ ձայներ: 

Այն կքննարկվի ԱԺ առաջիկա լիագումար նիստում:

Կանոնակարգը հանձնաժողովում ներկայացրեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: 

Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել կանոնակարգը վավերացնելու վերաբերյալ օրենքի նախագծին: Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ կանոնակարգում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը:  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում