Պաղեստինը Գազայի հյուսիսում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին կոչ է արել դադարեցնել կրակը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաղեստինի արտաքին գործերի նախարարությունը դիմել է միջազգային հանրությանը` պահանջելով անհապաղ հրադադար հաստատել Գազայի հատվածում՝ հյուսիսային շրջաններին Իսրայելի վերջին զանգվածային հարվածների ֆոնին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գերատեսչությունը հայտարարություն է տարածել X-ի միկրոբլոգում:
Պաղեստինի ԱԳՆ-ն նաև կոչ է արել կատարել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից սեպտեմբերի 18-ին ընդունված բանաձևը, որը պահանջում է Իսրայելից մեկ տարվա ընթացքում լքել պաղեստինյան օկուպացված տարածքները։
Հոկտեմբերի 20-ի գիշերը Իսրայելի ռազմաօդային ուժերը ռմբակոծել են Գազայի հյուսիսում գտնվող Բեյթ Լահիյա քաղաքը։
Պաղեստինի առողջապահական գերատեսչության հաղորդմամբ՝ դրա հետևանքով ավելի քան ութ տասնյակ մարդ է զոհվել, իսկ 40-ը՝ վիրավորվել:
الخارجية: مجزرة بيت لاهيا انعكاس لفشل المجتمع الدولي في احترام شرعياته وقراراتها
— State of Palestine - MFA 🇵🇸🇵🇸 (@pmofa) October 20, 2024
تؤكد وزارة الخارجية والمغتربين أن الفشل الدولي في وقف حرب الإبادة والتهجير ضد شعبنا بات غطاء تستغله الحكومة الإسرائيلية للإمعان في تنفيذ المزيد من الحلقات الأشد فتكاً وإبادة لشعبنا كما هو واضح في…