Իրան

Իրանը և Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցում անվտանգ միջանցքների կոորդինատների շուրջ

1 րոպեի ընթերցում

Իրանը և Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցում անվտանգ միջանցքների կոորդինատների շուրջ

Իրանը և Օմանը մտադիր են մոտ ժամանակներս միջազգային կառույցին տեղեկացնել այն համաձայնագրի մասին,  որը  երկու երկրների միջև ձեռք է բերվել Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգ միջանցքների հարցի վերաբերյալ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։

«Իրավասու միջազգային կառույցը շուտով կտեղեկացվի Հորմուզի նեղուցում անվտանգ միջանցքների վերաբերյալ Իրանի և Օմանի միջև ձեռք բերված համաձայնության մասին», - նշել է Բաղային, որի խոսքը մեջբերել է IRNA լրատվական գործակալությունը։

«Թեհրանի և Մասկատի միջև խորհրդակցություններն անցել են հաջող, կողմերը համաձայնության են եկել անվտանգ միջանցքների աշխարհագրական կոորդինատների շուրջ», - հաստատել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը։

Նրա պնդմամբ՝ Իրանը և Օմանը «փոխըմբռնման են հասել այս հարցի վերաբերյալ իրավասու միջազգային կառույցին տեղեկացնելու կարգի շուրջ, և համապատասխան քայլը կարվի մոտ ժամանակներս»:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում