Նիդեռլանդները հնարավոր է համարում Կիևի կողմից  F-16 ինքնաթիռների օգտագործումը ՌԴ-ին հարվածներ հասցնելու համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիդեռլանդները չի առարկում, որ Ուկրաինան իրեն մատակարարված F-16 կործանիչներն օգտագործի Ռուսաստանի տարածքում թիրախներին հարվածելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Նիդեռլանդների պաշտպանության նախարար Ռուբեն Բրեկելմանսը ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը ժամանելիս։

Նա հաստատել է, որ Նիդեռլանդներն արդեն մատակարարել է F-16-երի առաջին խմբաքանակը, և դրանք արդեն օգտագործվում են Ուկրաինայի կողմից։ Ընդ որում, նախարարն ընդգծել է, որ Նիդեռլանդները պահանջում է, որ Ուկրաինան հետևի միջազգային իրավունքին, բայց ռազմական ինքնաթիռների օգտագործման հեռահարության որևէ սահմանափակում չի մտցրել։ 

«Միջազգային իրավունքը կանգ չի առնում սահմանի կամ սահմանից 100 կիլոմետր հեռավորության վրա, - Բրեկելմանսի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը: - Ուստի մենք թույլ ենք տալիս Ուկրաինային օգտագործել F-16-երն ինքնապաշտպանության համար, իսկ ինքնապաշտպանության համար  կարող է պահանջվել հրթիռների կալանում (Ռուսաստանի օդային տարածությունում) կամ հարվածներ, օրինակ, օդանավակայաններին Ռուսաստանի տարածքում»։

Օգոստոսի 1-ին The Times թերթը, վկայակոչելով անանուն աղբյուրի, հայտնել էր, որ Ուկրաինան Նիդեռլանդներից ստացել է վեց F-16 կործանիչ։ Հաղորդվել է, որ նիդեռլանդական կողմը նախատեսում է Կիևին փոխանցել, ընդհանուր առմամբ, 24 ինքնաթիռ:

Հայերեն Русский

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին

Հունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոց