Սպորտ

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահին Մոսկվայում հանձնել են Բարեկամության շքանշանը

2 րոպեի ընթերցում

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահին Մոսկվայում հանձնել են Բարեկամության շքանշանը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը Մոսկվայում պարգեւատրվել է Բարեկամության շքանշանով։ Այն Զաքարյանին էր շնորհվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով ՝ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ներդրած մեծ ավանդի, ինչպես նաև ժողովուրդների միջև խաղաղության և բարեկամության ամրապնդման համար։

Պարգևն Իշխան Զաքարյանին հանձնել է Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրների հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Բոգդանովը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀԽՀԿ լրատվական ծառայությունից, պարգևատրման արարողությանը ներկա են եղել նաև Պետդումայի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի կոմիտեի ղեկավար Օլեգ Մատիցինը, «Պաղեստինյան կայսերական ուղղափառ ընկերության» նախագահ Սերգեյ Ստեպաշինը, ՌԴ Թենիսի ֆեդերացիայի նախագահ Շամիլ Տարպիշևը, ՌԴ Դահուկային Ֆեդերացիայի նախագահ, Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ելենա Վիալբեն, ՌԴ ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ, Օլիմպիական խաղերի չեմպիոն Միխայիլ Մամիաշվիլին, ՌԴ Ազգային հերոս Մաքսիմ Սուրաևը և այլ պաշտոնատար անձինք։

«Ցանկանում եմ անձամբ իմ երախտագիտությունը հայտնել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինին և Ռուսաստանի կառավարությանը։ Ինձ համար մեծ պատիվ է ստանալ Բարեկամության շքանշան։ Ես հավատում եմ իրական համագործակցությանը և իրական փոխըմբռնմանը»,- նշել է ԱԺ պատգամավոր, ՀԽՀԿ նախագահ Իշխան Զաքարյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում