Բրյուսելում մեկնարկել է ԵՄ երկրների ղեկավարների նիստը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բրյուսելում մեկնարկել է Եվրամիության երկրների ղեկավարների հանդիպումը, որի քննարկման օրակարգում են Ուկրաինան, Մերձավոր Արևելքը, մրցակցությունը, միգրացիան և արտաքին քաղաքականությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Եվրոպական խորհրդի մամուլի ծառայությունը։

ԵՄ խորհրդի նիստին ժամանելիս ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը լրագրողներին հայտնել է, որ նիստի ընթացքում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ելույթ կունենա և կներկայացնի իր «հաղթանակի ծրագիրը»։

Աշխարհ

Զելենսկին Գերագույն ռադայում ներկայացրել է իր «հաղթանակի ծրագիրը»

Բորելը նաև հայտնել է, որ բացի Ուկրաինայից և Մերձավոր Արևելքից, Խորհուրդը նաև կքննարկի Վրաստանում և Վենեսուելայում տիրող իրադրությունը։

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, որը նիստին է ժամանել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ, վերահաստատել է ԵՄ-ի անսասան աջակցությունն Ուկրաինային և շեշտել, որ Ուկրաինային անհապաղ կերպով զենքեր են անհրաժեշտ։ Նա նաև ընդգծել է, որ Ուկրաինայի «ապագան Եվրամիության ներսում է»՝ հավելելով, որ այդ ուղղությամբ երկու կողմերն էլ առաջընթաց են գրանցել։

Զելենսկին իր հերթին հայտնել է, որ ցանկանում է իր «հաղթանակի ծրագիրը» ներկայացնել Ուկրաինային աջակցություն ցուցաբերած բոլոր երկրների ղեկավարներին։ Նա նաև շեշտել է հնարավորինս շուտ ռուսական սառեցված ակտիվներն Ուկրաինայի կարիքների համար ուղղելու կարևորությունը։

ԵՄ խորհրդի նիստից առաջ հոկտեմբերի 16-ին կայացել է Եվրամիության երկրների և Պարսից ծոցի երկրների ղեկավարների ԵՄ-Պարսից ծոցի երկրներ համագործակցության խորհրդի առաջին գագաթնաժողովը։

Հայերեն Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան