Ռուսաստան

Ռուսաստանի և ԿԺԴՀ-ի ռազմական համագործակցությունն անհանգստացնում է ՆԱՏՕ-ին

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանի և ԿԺԴՀ-ի ռազմական համագործակցությունն անհանգստացնում է ՆԱՏՕ-ին

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ի նորընտիր գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն չորեքշաբթի Բրյուսելում տեղի ունեցած ասուլիսում հայտարարել է, որ Ռուսաստանի և Կորեայի Ժողովրդա-դեմոկրատական Հանրապետության միջև ռազմական համագործակցության ամրապնդումը մտահոգիչ է Հյուսիսատլանտյան դաշինքի համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում են միջազգային լրատվամիջոցները:

«Մենք դատապարտում ենք Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի միջև հարաճուն ռազմական համագործակցությունը»,- նշել է Ռյուտեն:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, հայտարարել է, որ իր ներկայացրած կազմակերպությունը տեղեկություններ չունի Ուկրաինայում ռազմական գործողություններին ԿԺԴՀ-ի զինվորականների մասնակցության մասին։ «Ես չեմ կարող հաստատել այդ հաղորդագրությունները, բայց դրանք մտահոգիչ են»,- ասել է նա։

Մարկ Ռյուտեն ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանձնել է հոկտեմբերի 1-ին՝ փոխարինելով Յենս Ստոլտենբերգին։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում