ՌԴ և Ադրբեջանի վարչապետները հեռախոսազրույց են անցկացրել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Կողմերը քննարկել են ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության ընթացիկ հարցերը և անդրադարձել փոխշահավետ համագործակցության հետագա ընդլայնման հեռանկարներին։
Հաստատվել է երկկողմանի օրակարգի բոլոր հարցերի շուրջ աշխատանքը շարունակելու փոխադարձ պատրաստակամությունը։