ԱԺ-ում առաջարկում են խստացնել ավտոպահեստամասերի գողության համար նախատեսված պատիժը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը առաջարկում է ավելի խստացնել ավտոպահեստամասերի գողության համար նախատեսված պատիժը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ-ում 2019-2024թթ. հանցավորության վիճակի, բարեփոխումների արդյունքների թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ նա նշեց, որ ներկայումս նախագիծ է պատրաստվում, որը պետք է դրվի շրջանառության մեջ։ 

«Նախագիծը տրանսպորտային միջոցների պահեստամասերի գողության հանցակազմն ավելի ծանրացնելու մասին է, որը հնարավորություն կտա ավելի լուրջ վերաբերվել և դատական պրակտիկայում խիստ միջոցներ կիրառել՝ ազատության սահմանափակում և այլն։ Շուտով այդ նախագիծը կդնենք շրջանառության մեջ։ Ներքին գործերի նախարարության գործընկերներն օգնել են ինձ այդ աշխատանքներն իրականացնելու համար»,- ասաց Խաչատրյանը։

ՆԳ նախարար Վահե Ղազարյանը նույնպես կարծում է, որ նման հանցատեսակների համար նախատեսված պատիժը պետք է խստացվի։

«Ունենք խումբ, որոնց 10 անգամ բռնել ենք կողային ապակիներ, ավտոպահեստամասեր գողանալու համար, և նույն մարդիկ շարունակում են իրենց գործունեությունը։ Պետք է խստացնել պատիժը»,- եզրափակեց Ղազարյանը։

Հայերեն Español

Այսօր արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը Հայաստանում. վարչապետ

Հայաստանը կարևորում է Ծոցի տարածաշրջանի երկրների հետ տնտեսական համագործակցության խորացումը․ Միրզոյան

Բահրեյնում քննարկվել է Հայաստանի և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարը

Նոր սերնդի կենսաչափական համակարգի գործարկումը Հայաստանի Հանրապետությունում

ՀՀ վարչապետն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին

Երևանում COP17-ի փակումն ազդարարվեց համերգով

Նոյեմբերի 2-ի միջոցառումների անոնս

Իրանը պահանջում է վերացնել նավթի արտահանման սահմանափակումները և կրճատել տարածաշրջանում ԱՄՆ-ի զինված ներկայությունը. Աբբաս Արաղչի

Լարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խորհրդարանական խմբակցությունների հետ

Նոյեմբերի 1-ի միջոցառումների անոնս