1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երևանի Նար-Դոսի անվան թիվ 14 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում հոկտեմբերի 14-ի ժամը 11:00-ին անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից՝ դպրոցի աշակերտներին և աշխատակիցներին խնդրելով չանհանգստանալ։