Քաղաքականություն

ԵՄ-ն տրամադրված է իրականացնել վիզաների ազատականացման գործընթացը ՀՀ քաղաքացիների համար. Մարագոս

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը ջանում է կյանքի կոչել ՀՀ քաղաքացիների համար ԵՄ-ի վիզաների ազատականացման գործընթացը, որն այժմ տեխնիկական աշխատանքների փուլում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանում կայացած «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» խորագրով համաժողովում հայտարարեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսը:

«Մեկ ամիս առաջ Երևանում ազդարարվեց գործընթացի մեկնարկը, և հիմա պետք է աշխատենք, որ վիզաների ազատականացումը դառնա իրականություն: Այս ուղղությամբ կատարվում է տեխնիկական աշխատանք: Այս ամենը դրական ազդեցություն է ունենալու Հայաստանում իրականացվող բարեփոխումների վրա, նպաստելու է Հայաստանի դիմակայունության աճին, տնտեսական զարգացմանը, ինչպես նաև տարածաշրջանային կապերի հաստատմանը, խաղաղությանն ու հարաբերությունների նորմալացմանը: Հատկապես վիզաների ազատականացումը շատ դրական ազդեցություն է ունենալու մարդկանց միջև կապերի զարգացման և հաստատման իմաստով»,- նշեց Մարագոսը:

Նա հիշեցրեց, որ ԵՄ-ի և Հայաստանի միջև համագործակցությունը հիմնված է ընդհանուր արժեքների, խաղաղության հաստատման, Հայաստանի և տարածաշրջանի զարգացումն ու բարեկեցությունն ապահովելու համատեղ հանձնառության վրա, ինչպես նաև միտված է միջազգային կարգուկանոնի հետ կապված այն հիմունքների վերականգնմանը, որոնք այսօր լուրջ հարվածներ են կրում:

«Կարևոր է ներգրավել բոլոր առկա ռեսուրսները, որպեսզի կարողանանք իրականություն դարձնել և կյանքի կոչել այս տեսլականը: Դրա համար, գուցե, տարիներ պահանջվեն, բայց, երբ կա հստակ տեսլական, միասին կհասնենք հաջողության»,- եզրափակեց նա: 

Հայերեն Français

ԿԲ կայքը և ԿԲ բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրը ժամանակավորապես անհասանելի կլինեն

Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 106 մլն 867 հզր դրամը

Մայիսի 31-ի միջոցառումների անոնս

Գորիսում տեղի կունենա Հայաստան–Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության համաժողովը

Վարչապետը Շիրակի մարզում ծանոթացել է սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքներին

ՄԱԿ-ում հայտարարել են, որ Իսրայելի օգնության շրջափակման պատճառով Գազան դարձել է «աշխարհի ամենաքաղցած շրջանը»

ՆԱՏՕ-ն կարող է դադարեցնել ընդլայնումը դեպի արևելք. Քելոգ

IDBank-ը Cashless Forum Uzbekistan 2025-ում․ տեխնոլոգիաներ, որ փոխում են բանկային փորձառությունը

Ծխախոտի օգտագործումը 20 տեսակի քաղցկեղի առաջացման պատճառ կարող է դառնալ․ մասնագետները հորդորում են զերծ մնալ ծխելուց

Լավրովը և Ֆիդանը քննարկել են Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցությունների նախապատրաստումը