Իսրայելի հարվածներից Լիբանանում ՄԱԿ-ի ևս 2 խաղաղապահ է վիրավորվել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լիբանանի Նաքուրա քաղաքում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի (UNIFIL) խաղաղապահների դիրքերը հերթական անգամ հարձակման են ենթարկվել իսրայելական ուժերի կողմից, որի հետևանքով ևս 2 խաղաղապահ է վիրավորվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Նման միջադեպ էր տեղի ունեցել նաև հոկտեմբերի 10-ին, երբ Իսրայելի հարվածից վիրավորվել էր ՄԱԿ-ի 2 խաղաղապահ։

Մերձավոր Արևելք

Իսրայելի հարվածից Լիբանանում ՄԱԿ-ի 2 խաղաղապահ է վիրավորվել

Հոկտեմբերի 11-ին, ըստ Reuters-ի, ՄԱԿ-ի խաղաղապահների դիտաշտարակի վրա կրակ է բացել իսրայելական տանկը, որի հետևանքով աշտարակն ընկել է։

Իսրայելի զինվորականները հայտարարել են, որ տեղյակ են միջադեպի մասին և հետաքննում են տեղի ունեցածը։

Հոկտեմբերի 10-ին ՄԱԿ-ում Իսրայելի դեսպան Դենի Դանոնը հայտարարել էր, որ Իսրայելը UNIFIL-ին խորհուրդ է տալիս տեղափոխվել 5 կմ դեպի հյուսիս՝ «մարտերի սաստկացման ընթացքում վտանգից խուսափելու համար»։

Գիշերը Իսրայելը հարվածներ է հասցրել նաև Բեյրութին՝ թիրախավորելով «Հեզբոլլահ»-ի բարձրաստիճան ներկայացուցիչ Վաֆիկ Սաֆային։ Իսրայելական հարվածից Լիբանանի մայրաքաղաքում զոհվել է 22 մարդ, վիրավորվել՝ 117-ը։

Մերձավոր Արևելք

Բեյրութում իսրայելական հարվածներից 22 մարդ է զոհվել

«Հեզբոլլահ»-ն իր հերթին բազմաթիվ արկեր է արձակում Իսրայելի վրա։

Իսրայելը սեպտեմբերի 23-ից ավիահարվածներ է հասցնում Լիբանանին, իսկ հոկտեմբերի 1-ից այնտեղ ցամաքային գործողություն է սկսել։ Իսրայելը հայտարարել է, որ թիրախավորում է «Հեզբոլլահ»-ի ենթակառուցվածքները և նպատակ ունի անվտանգ պայմաններ ստեղծել Իսրայելի հյուսիսային շրջաններից տեղահանված տասնյակ հազարավոր բնակիչների վերադարձի համար։ 

Ըստ Լիբանանի առողջապահության նախարարության՝ 2023 թ. հոկտեմբերից իսրայելական հարվածներից Լիբանանում զոհերի թիվը գերազանցել է 2100-ը, վիրավորների թիվը՝ 10 100-ը։ Իսկ սեպտեմբերի 23-ից Լիբանանում զոհվել է ավելի քան 1320 մարդ, վիրավորվել՝ շուրջ 3700-ը։ Վերջին շաբաթներին ավելի քան 1,2 միլիոն մարդ տեղահանվել է։  

Հայերեն English Русский

Գերմանիայի հակահետախուզությունը հայտարարել է ռուսական լրտեսական ակտիվության ուժեղացման մասին

Մեր ձեռագրերում ու պատմության մեջ դատարկ էջեր չունենք. Մատենադարանի տնօրենը պատասխանել է Հիքմեթ Հաջիևին

«Արարատցեմենտ»-ը հերքում է ցեմենտի թանկացման մասին տեղեկությունները

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը