Իրան

Պուտինը Փեզեշքիանի հետ կքննարկի իրավիճակը Մերձավոր Արևելքում

1 րոպեի ընթերցում

Պուտինը Փեզեշքիանի հետ կքննարկի իրավիճակը Մերձավոր Արևելքում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի նախագահ Մասուդ Պեզեշքիանի հետ կքննարկի իրավիճակը Մերձավոր Արևելքում և երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Անդրադառնալով նախագահների՝ առաջիկայում նախատեսվող հանդիպմանը՝ նա նշել է, որ Մոսկվան և Թեհրանը շատ սերտ հարաբերություններ ունեն տարբեր ոլորտներում։

«Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակն անտեսել չի կարելի: Սա նույնպես կլինի օրակարգում»,- ասել է Պեսկովը։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում