Ռուսաստան

Գուտերեշը հաստատել է իր մասնակցությունը Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին

1 րոպեի ընթերցում

Գուտերեշը հաստատել է իր մասնակցությունը Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հաստատել է իր մասնակցությունը Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Վերշինինը։

«Դեռ Նյու Յորքում մեր գտնվելու ժամանակ Գուտերեշը հանդիպել է նախարարի (խմբ.՝ Սերգեյ Լավրովի) հետ, նա հաստատել է, որ շատ լրջորեն պատրաստվում է Կազանի այս համաժողովին իր մասնակցությանը, այսինքն` հաստատել է (իր մասնակցությունը)», - գործակալությանն ասել է Վերշինինը Օմբուդսմենների VIII միջազգային խորհրդաժողովի շրջանակներում։

Ավելի վաղ Վերշինինը հայտնել էր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ԲՐԻԿՍ-ի կազանյան գագաթնաժողովին հրավիրելու մասին։

Ներկայում ԲՐԻԿՍ-ի կազմի մեջ են մտնում Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը, Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Եգիպտոսը, Իրանը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Սաուդյան Արաբիան և Եթովպիան: 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում