ՆԱՏՕ-ի արևելյան թևը պաշտպանական ծախսերն ավելացրել է մինչև 70 միլիարդ դոլար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ի արևելյան թևը կազմող 14 երկրների պաշտպանության ընդհանուր ծախսերը զգալիորեն աճել են Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Bloomberg գործակալությունը նշում է, որ 2024 թվականին դրանք կազմել են 70 միլիարդ դոլար։

Ինչպես նշում է գործակալությունը, վկայակոչելով դաշինքի ղեկավարության աղբյուրների, ՆԱՏՕ-ի արևելաեվրոպական անդամների պաշտպանության ընդհանուր ծախսերը հասել են աննախադեպ մակարդակի ԽՍՀՄ-ի տրոհման պահից ի վեր։ Այդ աճը պայմանավորված է զենքի և ռազմական տեխնիկայի գնումների ավելացմամբ՝ Ռուսաստանի կողմից «աճող սպառնալիքի» ֆոնին։ Այդ ցուցանիշով առաջատարը դարձել է Լեհաստանը, որի պաշտպանական ծախսերն ընթացիկ տարում հասել են երկրի ՀՆԱ-ի 4,12 %-ին։ Լեհաստանին հաջորդում են Էստոնիան (ՀՆԱ-ի 3,45 %), Լատվիան (3,15 %), Հունաստանը (3,08 %) և Լիտվան (2,85 %):

ՆԱՏՕ-ի արևելաեվրոպական անդամների պաշտպանական գերատեսչությունների պաշտոնյաներն ընդգծում են, որ ռազմական տեխնիկայի արդիականացման արդյունքում իրենց երկրների համար  առաջացել է դրա հետ աշխատող որակյալ կադրերի բացակայության խնդիրը։ Բացի այդ, այս պահին տարածաշրջանում չկան բավականաչափ պահեստներ սպառազինությունների ավելացված քանակությունը տեղավորելու համար:

Օրերս ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի երկրների ՀՆԱ-ի 2 %-ի չափով ռազմական ծախսերն այլևս բավարար չեն դաշինքի նպատակներին հասնելու համար՝ ընդգծելով, որ ՆԱՏՕ-ի երկրները պետք է գնեն հազարավոր նոր զինատեսակներ, այդ թվում՝ հինգերորդ սերնդի կործանիչներ։

Հայերեն Русский

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ