Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները լավատեսական կանխատեսումներ են արել խաղաղության պայմանագրի վերաբերյալ․ ԱՊՀ գլխավոր քարտուղար

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՊՀ պետությունների ղեկավարների նեղ ձևաչափով հանդիպմանը բովանդակալից զրույց է տեղի ունեցել Հարավային Կովկասում շուտափույթ խաղաղ կարգավորման հարցերի շուրջ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։

Նրա խոսքով՝ ԱՊՀ պետությունների բոլոր ղեկավարները Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին մաղթել են հնարավորինս շուտ փոխհամաձայնության գալ: «Ուրախացրեց այն, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն իրենք բավականին լավատեսական կանխատեսումներ հայտնեցին, որ արագ կարգավորման իրենց պատրաստակամության շնորհիվ խաղաղության պայմանագիրը երկար սպասել չի տա։ Ոչ ոք, իհարկե, կոնկրետ ժամկետներ չի նշել։ Դուք հասկանում եք, որ այս գործը բարդ է, բայց բոլորը նիստին հույս հայտնեցին, որ խաղաղ գործընթացը մոտ ապագայում ավարտին կհասցվի»,- ասել է Լեբեդևը։

 

 

Հայերեն English Español Русский

Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետերը պատրաստ են սահմանների բացմանը և տեղաշարժին. ՀՀ նախագահ

ԿԽՄԿ-ի աջակցությամբ Կապանի ԲԿ-ում ընդլայնվել են բուժական հնարավորությունները

Հայաստանը պետք է հարևանների հետ տարածաշրջանային ծրագրեր իրականացնի, որը կհանգեցնի երկարատև խաղաղության. ՀՀ նախագահ

Համայնքային խոշորացումից հետո Կապանի հարևան բնակավայրերում կյանքը զգալիորեն աշխուժացել է, իրականացվում են կարևոր ծրագրեր․ Գոռ Թադևոսյան

Հայաստանն ու Չեխիան քննարկում են Երևանի մետրոյի և ատոմակայանի օգտագործված վառելիքի հետ կապված ծրագրեր․ Խաչատուրյան

Արսեն Թորոսյանը որպես պատվավոր հյուր, մասնակցել է Ուկրաինայի անկախության 35-ամյակին նվիրված միջոցառմանը

Երեկոն թանգարանում․ երաժշտության և պատմության յուրահատուկ հանդիպում Գյումրիում

ՀՀ ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադում անցկացվել է ՆԱՏՕ-ի չափանիշներով ՕԿՀ առաջին մակարդակի ինքնագնահատում

ՊՆ և ԶԼՄ ներկայացուցիչները քննարկել են հանրային հաղորդակցությանը և համագործակցությանն առնչվող հարցեր

Wildberries-ը Հայաստանում անցկացնում է անվճար հանդիպումների շարք ձեռնարկատերերի համար