Մարզեր

Շիրակում 2024-ին կարկուտը վնասել է 2 117 հա ցանքատարածություն, կատարվել է ցորենի շուրջ 5 հազար հա աշնանացան

1 րոպեի ընթերցում

Շիրակում 2024-ին կարկուտը վնասել է 2 117 հա ցանքատարածություն, կատարվել է ցորենի շուրջ 5 հազար հա աշնանացան

ԳՅՈՒՄՐԻ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Շիրակի մարզում 2024-ին կարկտահարության հետևանքով վնասվել է 2 117 հա ցանքատարածություն։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, համայնքներում ստեղծված հանձնաժողովները կատարել են ցանքատարածությունների ուսումնասիրություն և գույքագրում, կազմվել են ակտեր և ներկայացվել մարզային հանձնաժողովին, որից հետո ուսումնասիրված տվյալներն ուղարկվել են ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Շիրակի մարզպետի աշխատակազմից, 2025 թվականի բերքի համար այսօրվա դրությամբ կատարվել է շուրջ 5 հազար հա աշնանացան ցորենի ցանք։ 

Մկնանման կրծողների դեմ պայքարի միջոցառումենրի շրջանակում Էկոնոմիկայի նախարարության «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոնի» մասնագետների կողմից շուրջ 18 հազար հա վարելահողերում և չմշակվող հողատեսքերում իրականացվում է մոնիթորինգ։ Աշխատանքների ավարտից հետո մարզին անհատույց կտրամադրվի համապատասխան քանակությամբ մկնասպան թունանյութ՝ բարձր և միջին վարակված տարածքներում պայքարի միջոցառում իրականացնելու համար։-

Արմենուհի Մխոյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում