Իսրայելի ավիահարվածներից հետո «Հեզբոլլահ»-ի նոր առաջնորդի հետ կապ հաստատել չի հաջողվում
1 րոպեի ընթերցում
Smoke billows over Beirut's southern suburbs, amid ongoing hostilities between Hezbollah and Israeli forces, as seen from Sin El Fil, Lebanon October 5, 2024. REUTERS/Joseph Campbell
ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Հեզբոլլահ» շիական շարժման սպանված առաջնորդ Հասան Նասրալլայի իրավահաջորդ Հաշեմ Սաֆիեդինը հոկտեմբերի 4-ից կապի դուրս չի եկել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «AL Arabia»-ն։
Նշվում է, որ Իսրայելը զանգվածային հարված է հասցրել Բեյրութի հարավային արվարձաններին, որի թիրախն է եղել Հաշեմ Սաֆիեդինի ստորգետնյա բունկերը: Լիբանանի անվտանգության ծառայության աղբյուրը և Լիբանանի անվտանգության ծառայության երկու այլ աղբյուրներ հայտնել են, որ հոկտեմբերի 4-ից շարունակվող իսրայելական հարվածները Բեյրութի հարավային արվարձանին, որը հայտնի է որպես Դահիա, փրկարարներին թույլ չեն տալիս ուսումնասիրել հարձակման վայրը: «Հեզբոլլահը» դեռ չի մեկնաբանել Սաֆիեդինի հետ կապված իրավիճակը հարձակումից հետո:
Իսրայելացի փոխգնդապետ Նադավ Շոշանին ուրբաթ օրը հայտարարել է, որ զինվորականները դեռ գնահատում են «Հեզբոլլահ»-ի հետախուզության կենտրոնակայանի ուղղությամբ հասցված ավիահարվածների արդյունքները։