Ֆրանսիայում մերժել են Մակրոնին իմփիչմենթ հայտարարելու  առաջարկը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) օրենսդրական հանձնաժողովը մերժել է «Անկոտրում Ֆրանսիա» ձախ կուսակցության առաջարկը՝ երկրի նախագահ Էմանուել Մակրոնին իմփիչմենթ հայտարարելու վերաբերյալ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ BFMTV հեռուստաալիքը հայտնել է, որ նախագահին իմփիչմենթ հայտարարելու նախաձեռնությանը հավանություն է տվել 15 պատգամավոր, դեմ է արտահայտվել 54 պատգամավոր:

«Անկոտրում Ֆրանսիա» ձախ կուսակցությունը Մակրոնին իմպիչմենտ հայտնելու նախաձեռնություն էր ներկայացրել այն բանից հետո, երբ վերջինս հրաժարվեց երկրի վարչապետի պաշտոնը տալ խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տարած «Նոր ժողովրդական ճակատ» ձախ կոալիցիայի թեկնածուին։

Սեպտեմբերի սկզբին Ֆրանսիայի նախագահը վարչապետ նշանակեց աջ կենտրոնամետ «Հանրապետականների» ներկայացուցիչ Միշել Բառնիեին։

Հայերեն ქართული Русский

Մեկնարկել են «Անվտանգ տարի փրկարարի հետ» իրազեկման և ուսուցման դասընթացները․ մասնակցել է ավելի քան 900 քաղաքացի

Քաղաքացիները կկարողանան եկամտային հարկից հատկացումներ կատարել ՀԿ-ներին, լրատվամիջոցներին և կուսակցություններին

Գավառ համայնքում հայտնի են «Վոլեյբոլի դպրոցականների լիգա» մրցաշարի համայնքային փուլի հաղթող թիմերը

Փաշինյանը ցավակցություն է հայտնել Թբիլիսիում պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին

Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութի իրացումների շղթա են բացահայտել

Հայաստանում անցկացվել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 56-րդ նիստը

ԵԽ ներկայացուցիչների հետ քննարկվել են մարզական մրցումների մեքենայությունների դեմ պայքարի ազգային հարթակի ստեղծման հարցերը

Հրազդանում կստեղծվի տեխնոլոգիական քոլեջ. առաջին ընդունելությունը նախատեսվում է 2027 թվականին

Թվային լուծումներ՝ մեկ էկոհամակարգում․ IDBank-ը՝ DigiTec 2026-ում

Firebird-ը Dell Technologies-ի հետ ընդլայնում է իր ԱԲ ենթակառուցվածքը Հայաստանում