Մերձավոր Արևելք

Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի դեմ ակտիվ գործողությունների մասին

1 րոպեի ընթերցում

Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի դեմ ակտիվ գործողությունների մասին

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ անցած գիշեր ակտիվացրել է գործողությունները «Հեզբոլլահ»-ի ուժերի կուտակման դեմ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Իսրայելի պաշտպանության բանակի X-ի միկրոբլոգում տարածած հաղորդագրության մեջ:

«Ճշգրիտ հետախուզական տվյալներին հետևելով՝ անցյալ գիշեր Իսրայելի պաշտպանության բանակն ակտիվացրել է իր գործողությունները «Հեզբոլլահ»-ի ուժերի կուտակման դեմ՝ զենքի արտադրության հիմնական վայրերին մի շարք թիրախային հարվածների միջոցով: Դրանց թվում էր մի հաստատություն, որն օգտագործվում էր հարավային Լիբանանում հրթիռների և հրթիռային կայանների արտադրության և հավաքման համար, ինչպես նաև մեկ այլ տեղամաս Բեքաա հովտում»,- ասված է հաղորդագրության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում