Միացյալ Նահանգներ

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը ու ՄԱԿ Գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են մի շարք հարցեր

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը ու ՄԱԿ Գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են մի շարք հարցեր

 ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը  Նյու Յորքում հանդիպել է ՄԱԿ Գլխավոր քարտուղարի տեղակալ, Միջազգային քաղաքացիական ծառայության հանձնաժողովի նախագահ Լարբի Ջակտայի հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, այդ թվում՝ մարդկային ռեսուրսների, ընդհանուր քաղաքականության և աշխատակարգի բարեփոխումների կարևորությունը։

Հանդիպման ընթացքում ընդգծվել է գլոբալ համագործակցության կարևորությունը՝ ապահովելու ընդհանուր մոտեցումներ և միասնական համակարգի ներդրում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում