ԱՄՆ կառավարությունը հայտարարում է Հայաստանին 20․600․000 ԱՄՆ դոլար աջակցություն տրամադրելու մասին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պետքարտուղար Բլինքենը և ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Փաուերը, անդրադարձ կատարելով Հայաստանի ժողովրդավարական առաջընթացին, հայտարարեցին հետագա զարգացումները խթանելու նպատակով Միացյալ Նահանգների կողմից 20․600․000 ԱՄՆ դոլար տրամադրելու մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը: 

Հաղորդագրության մեջ նշվում է, որ նոր ֆինանսական հանձնառությունները, որոնց մասին հայտարարվեց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընթացքում, կուղղվեն կառավարության բարեփոխումներին և կնպաստեն հանրային ծառայությունների բարելավմանը՝ ԱՄՆ ՄԶԳ-ի «Ժողովրդավարությունն արդյունավետ է» նախաձեռնության շրջանակում»: 

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում տեղի ունեցավ ԱՄՆ ՄԶԳ-ի «Ժողովրդավարությունն արդյունավետ է» խորագրով միջոցառումը, որտեղ պետքարտուղար Բլինքենը և ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Փաուերը, «Ֆորդ հիմնադրամի» հետ համագործակցելով, մեկ հարկի տակ էին հավաքել գործընկեր պետությունների ղեկավարներին, բարեսիրական գործընկերներին և քաղաքացիական հասարակությանը՝ քննության առնելու աջակցության ավելացումը Հայաստանին և աշխարհի այլ երկրներին, որտեղ  ժողովրդավարական հեռանկարներ ու հնարավորություններ են բացվում։ 

Ֆինանսներ

Աշխատում ենք Կոնգրեսի, ՄԶԳ-ի, պետքարտուղարության հետ, որպեսզի Հայաստանին տրվի 20 միլիոն դոլար. Սամանթա Փաուեր

Կոնգրեսի հետ աշխատանքներն ամփոփելով՝ ԱՄՆ ՄԶԳ-ը և Պետքարտուղարությունը  հայտարարեցին կիբերանվտանգության, սահմանային անվտանգության և էներգետիկ անվտանգության մեծացման և բարդ սպառնալիքների ու մարտահրավերների նկատմամբ դիմակայունության ամրապնդման հարցերում Հայաստանին աջակցելու նպատակով 20 միլիոն ԱՄՆ դոլար տրամադրելու մասին։

Բացի այդ, ԱՄՆ ՄԶԳ-ն հայտարարել է  նաև 600․000 ԱՄՆ դոլարի ֆինանսավորման մասին, որը «Տեղեկատվական բարեվարքության և դիմակայունության բարելավման նախաձեռնության» (ProInfo) շրջանակում կուղղվի ազդեցիկ ու հանրային հետաքրքրություններից բխող լրագրություն ապահովելու նպատակով անկախ լրատվամիջոցների տեխնոլոգիական արդիականացմանը, մեդիա և տեղեկատվական գրագիտության հարցերում նորարարությունների խթանմանը և Հայաստանում մեդիա ոլորտի առանցքային բարեփոխումների ջատագովման աշխատանքներին։

Հայաստանի համար նախատեսված նոր 20․600․000 ԱՄՆ դոլար աջակցությունը ապահովվում է ի լրումն մոտ 11,9 միլիոն ԱՄՆ դոլարի, որի մասին հայտարարվել էր ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Փաուերի այս տարվա հուլիսին Հայաստան կատարած այցի ընթացքում։ Ֆինանսավորումը միտված է տնտեսական դիմակայունության ամրապնդմանը, թվային լուծումների խթանմանը և աղետների արձագանքման պատրաստականության մեծացմանը։ 

 

 

Հայերեն العربية English فارسی Français Русский

«Ոսկե գնդակ»-ին այս տարի արժանացան Հարի Քեյնն ու Ալեքսիա Պուտելյասը

Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին