Ֆինանսներ

Աշխատում ենք Կոնգրեսի, ՄԶԳ-ի, պետքարտուղարության հետ, որպեսզի Հայաստանին տրվի 20 միլիոն դոլար. Սամանթա Փաուեր

1 րոպեի ընթերցում

Աշխատում ենք Կոնգրեսի, ՄԶԳ-ի, պետքարտուղարության հետ, որպեսզի Հայաստանին տրվի 20 միլիոն դոլար. Սամանթա Փաուեր

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքներ են տարվում Կոնգրեսի. ԱՄՆ ՄԶԳ-ի, ԱՄՆ պետքարտուղարության հետ, որպեսզի Հայաստանին տրվի 20 միլիոն դոլար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարեց ` ԱՄՆ ՄԶԳ կառավարիչ Սամանթա Փաուերը Նյու Յորքում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից կազմակերպված «Ժողովրդավարության արդյունքները» խորագրով բաց քննարկմանը: 

«Այժմ ես սիրով կօգտագործեմ այս առիթը՝ հայտարարելու համար, որ մենք աշխատում ենք Կոնգրեսի, ԱՄՆ ՄԶԳ-ի, ԱՄՆ պետքարտուղարության հետ, որպեսզի Հայաստանին տրվի 20 միլիոն դոլար` ուղղված կիբեռ, սահմանային և էներգետիկ անվտանգության խթանմանը, ինչպես նաև դիմադրողականության բարձրացմանը»,- ասաց Սամանթա Փաուերը։

Նա ընդգծեց, որ այս տարվա գարնանը հնարավորություն է ունեցել մեկնել Բրյուսել՝ քննարկելու այն կոնկրետ քայլերը, որ կարող են անել Հայաստանի ժողովրդավարական ու խաղաղ ապագային աջակցելու համար։ 

Փաուերի խոսքով` հուլիսին Երևան է ժամանել` այս առաջընթացին նոր ազդակ հաղորդելու և անձամբ ծանոթանալու ժողովրդավարությանն ուղղված հայ ժողովրդի ջանքերի հետ։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում